Նիդերլանդներում կարող է օրենք ընդունվել ցեղասպանության ժխտման դեմ

PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանի Քրիստոնեական միության խմբակցության անդամ Տինեկե Հույզինգան հունիսի 1-ին մամլո ասուլիսի ժամանակ կներկայացնի օրինագիծ, որով ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունների ժխտումը հանցագործություն կհամարվի: Որպես նման հանցագործության օրինակ հավելվածում, մասնավորապես, բերվում է Հայոց ցեղասպանության օրինակը: Մամլո ասուլիսին կմասնակցեն Նիդերլանդներում գործող «Ապրիլի 24» հայկական կազմակերպությունների դաշնության, ինչպես նաեւ հրեական եւ հոլանդական կազմակերպությունների ներկայացուցիչները, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---