Թեեւ Ղարաբաղի վերաբերյալ մի շարք սկզբունքներ համաձայնեցվել են, կան նաեւ խնդրահարույց դրույթներ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, հավանաբար, կհանդիպեն հունիսի 4-ին Բուխարեստում: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հանդիպումը տեղի կունենա երկխոսության եւ գործընկերության սեւծովյան համաժողովի շրջանակներում: «Նախագահները տվել են իրենց համաձայնությունը»,-նշել է նա: Ընդ որում ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ դեռեւս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հեռու են այն իրավիճակից, որի դեպքում հնարավոր կլիներ որեւէ փաստաթուղթ ստորագրել: «Բանակցությունների սեղանին կա մի փաստաթուղթ սկզբունքների վերաբերյալ, որի վրա կաշխատեն նախագահները»,-ասել է նա: Վ.Օսկանյանի կարծիքով, եթե այդ փաստաթղթի բոլոր դրույթները համաձայնեցվեն, ապա այն կարող է ընդունել առավել ծավալուն պայմանագրի տեսք: «Տվյալ պահին այդ սկզբունքների շուրջ դեռեւս համաձայնություն չկա: Թեեւ Ղարաբաղի վերաբերյալ մի շարք սկզբունքներ համաձայնեցվել են, կան նաեւ խնդրահարույց դրույթներ: Այդ նպատակով էլ նախագահները հանդիպում են, փորձելու համար լուծում տալ այդ հարցերին»,-հավելել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---