Ա-320-ի կործանումից առաջ օդաչուները հայերեն էին խոսում

PanARMENIAN.Net - Վթարի ենթարկված Ա-320 ինքնաթիռի խոսակցական ավիալայների խոսակցական ինքնագրիչների վերծանմանը մասնակցելու են նաեւ մասնագետներ Հայաստանից, քանի որ օդաչուները խոսել են հայերեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Ա-320 ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումն ու վերլուծությունը սկսվել են երկուշաբթի օրը Միջպետական ավիացիոն կոմիտեում Մոսկվայում: Ինչպես հայտարարել է ՄԱԿ Ա-320-ի կործանման հետաքննության տեխնիկական հանձնախմբի նախագահ Լեոնիդ Կաշիռսկին, երկու ինքնագրիչների ձայնագրությունները գտնվում են բարվոք վիճակում:



Հիշեցնենք, որ Արմավիա ընկերության Ա-320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սոչիի օդանավակայանում բարդ եղանակային պայմաններում վայրէջք կատարելու ժամանակ: Վթարի արդյունքում մահացել են բոլոր ուղեվորները (105 մարդ- Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի ու Վրաստանի մեկական քաղաքացի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ) եւ Անձնակազմի անդամները (ութ հոգի. երկու օդաչու, ինժեներ ու հինգ բորտուղեկցորդ):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---