Ֆրանսիան հուսով է վճռորոշ առաջընթաց տեսնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ մեկ տեղ Ֆրանսիան հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Այդ մասին PanARmenian.Net-ին է հայտարարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Նրա խոսքերով, Ռամբուեյի հանդիպումից հետո, նա իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ ավելացրել է Երեւանի ու Բաքվի շփումները, երկու երկրների նախագահների հունիսի սկզբին կայանալիք նոր հանդիպումը նախապատրաստելու համար: Հենց այդ նպատակաով երեք երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչները համանախագահների հետ միասին այցելեցին Երեւան եւ Բաքու: Մենք` Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ միասին հուսով ենք վճռորոշ առաջխաղացում արձանագրել եւ մեր ամենից բարդ խնդիրն է մինչեւ վերջ տանել վերջին երկու տարվա միջնորդների ինտենսիվ աշխատանքը, որը պետք է ավարտին հասցնեն նախագահները: Այժմ շատ լավ պահ է կարգավորման համար, եւ հաշվի առնելով այն, որ ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում ընտրություններ չկան, հավանաբար նման այլ պատեհ առիթ հազիվ թե շուտով կրկնվի»,-նշել է նա:

Համաձայնության հասնելու դեպքում, մեծ քաղաքական աջակցություն ու ֆինանսական օգնություն կցուցաբերվի հակամարտության երկու կողմերին կարգավորման ծրագիրն որքան հնարավոր է արագ կյանքի կոչելու համար:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---