Ֆրանսիան պաշտապանում է Թուրքիայի թեկնածությունը ԵՄ-ին անդամակցելու հարցում

PanARMENIAN.Net - Ֆրանսիան պաշտապանում է Թուրքիայի թեկնածությունը Եվրամիությանն անդամակցելու հարցում: Թուրքիայի մոտեցումը եվրոպական նորմերին տարածաշրջանի համար կունենա կայունացնող ներգործություն: Դրանից բոլոր կշահեն, եւ առաջին հերթին, Հայաստանը: Այդ մասին PanARmenian.Net-ին է հայտարարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Նրա խոսքերով, ԵՄ-ն ակումբ է հստակ, մանրամասն կանոններով, որոնք պարտադիր են բոլոր համար` առանց բացառության: «Դա ժողովրդավարությունն է, կարծիքներ, համոզմունքներ հայտնելու ազատությունն է, այդ թվում կրոնական, մարդու իրվանունքներն է, այդ թվում է փոքրամասնությունների իրավունքները: Այդ օրենքների շարքում է նաեւ սահմանների բացումը, տնտեսության ազատությունը, հարեւան երկրների հետ նորմալ հարաբերություններ հաստատումը»,-ասել է Անրի Կյունին:



Ինչ վերաբերում է Ֆրանսիայի քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման դեմանցած ցույցերին, ապա դիվանագետն անվանել է դրանք անընդունելի եւ անախրոնիկ:



«Այն ժամանակ, երբ թուրքական հեռուստակայաններից մեկը 71 տոկոս հեռուստադիտողների խնդրանքով ցուցադրեց «Արարատ» ֆիլմը 1915 թվականի իրադարձությունների մասին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող ցույցեր անցան: Այս ցույցերը չեն համապատասխանում այն էվոլյուցիոն գործընթացին, որը կատարվում է թուրքական մտածելակերպում»,-ընդգծել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---