Շուշիի բանալիները գտնվում են Թավրիզում, կարծում են Բաքվում

PanARMENIAN.Net - «Շուշիի բանալիները պետք չէ որոնել Ռուսաստանում, կամ ԱՄՆ-ում, դրանքն գտնվում են Թավրիզում: «Թավրիզի ազատագրումը պարսիկներից Ղարաբաղի ազատագրումն է»,-հայտարարել է Ադրբեջանի նախկին կրթության նախարար Ֆիրուդդին Ջալիլովը: «Ո'չ Ռուսաստանը, ո'չ ԱՄՆ-ն եւ նույնիսկ ոչ էլ Թուրքիան չեն ցանկանում, որ Հյուսիսային եւ Հարավային Ադրբեջանները միավորվեն: Անկասկած, պայքարել պետք է, սակայն նախապես այն պետք է կանոնակարգել: Միավորման մասին մեր կարգախոսները միայն կվնասեն: Ավելի լավ կլինի, եթե այժմ հնչեն Հարավային Ադրբեջանն ազատագրելու մասին կարգախոսները»,-նշել է Ֆ Ջալիլովը: Նրա խոսքերով, երկու շաբաթ շարոնակ Թավրիզում, Ուրմիայում, Մարաղայում եւ Իրանի այլ քաղաքներում ադրբեջանցի թուրքերը դուրս են եկել բողոքի ցույցերի Թեհրանի ռեժիմից ազատվելու կարգախոսներով: «Քանի դեռ ադրբեջանական իշխանությունները խուսափում են գնահատական տալ հարեւան երկրում ստեղծված իրավիճակին, նրանց փոխարեն դա մտադիր է անել ադրբեջանական ընդդիմությունը: Ադրբեջանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ սատարել են Իրանի ադրբեջանցի թուրքերի ազգային-ազատագրական շարժմանը: Ավելին, նրանք ստեղծել են Հարավային Ադրբեջանի ազգային շարժման աջակցության հատուկ կոմիտե: Կոմիտեն հիմնել են Ադրբեջանի ազգային վերածննդի շարժումը, Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը եւ «Հանուն միասնական Ադրբեջանի» հասարակական միավորումը»,-նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---