Մեծ Բրիտանիայի թուրքերը պահանջում են Բելգիայից ճանաչել Կոնգոյում կատարված ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում գործող Անգլա-թուրքական երկխոսության կոմիտեն օրինագիծ է նախապատրաստել Բելգիայի կառավարության կողմից Կոնգոյում կատարված ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Նախագիծն արդեն ընդգրկված է օրակարգում, որի տակ դրված են բրիտանացի պատգամավորների ստորագրությունները: Այնտեղ իրենց արտացոլումն են գտել միլիոնավոր մարդկանց ոչնչացումը Կոնգոյում, որն այն ժամանակ Բելգիայի գաղութն էր, Բելգիայի կառավարական ուժերի կողմից 1885-1908 թվականներին: Նախագծի հեղինակները պահանջում են, որ Բելգիայի կառավարությունը ներողություն խնդրի ցեղասպանության համար Կոնգոի բնակիչներից եւ միջազգային հանրությունից: Նշենք, որ Բելգիայի խորհրդարանը այս ամիս պատրաստվում է օրենք ընդունել մեկ տարվա ազատազրկում սահմանելով այն մարդկանց համար, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Թուրքական լոբբիի կողմից նախապատրաստաված օրինագիծը ինքնատիպ պատասխան է Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենք ընդունելու Բելգիայի մտադրությանը: Մեծ Բրիտանիայում գործող Անգլա-թուրքական երկխոսության կոմիտեն հայտարարել է, որ Բելգիայի խորհրդարանը պետք է կամ հրաժարվի այդ հակաթուրքական օրենքի ընդունումից, կամ ճանաչի Կոնգոյում կատարված ցեղասպանության փաստը եւ ներողություն հայցի միջազգային հանրությունից միլիոնավոր քաղաքացիների սպանության համար, հաղորդում է Անատոլիական տեղեկատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---