BP-ն կարող է վաճառե՞լ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծում իր մասնաբաժինը

BP-ն կարող է վաճառե՞լ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծում իր մասնաբաժինը

PanARMENIAN.Net - Նավթային British Petroleum ընկերությանը 18 մլրդ դոլարի լրացուցիչ տուգանք է սպառնում Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարի պատճառով: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ամերիկյան դատարանն ընկերությանը մեղավոր է ճանաչել կոպիտ սխալի համար, որի պատճառով պայթյուն է եղել Deepwater Horizon նավթային պլատֆորմի վրա, իսկ հետագայում ԱՄՆ պատմության մեջ նավթի ամենամեծ արտահոսքը:

Մեղավոր են նաև ճանաչվել ընկերության գործընկերները՝ պլատֆորմի օպերատոր Transocean ընկերությունը և ենթակապալառու Halliburton-ը: Ըստ դատավորի, պատասխանատվությունը կիսվում է հետևյալ կերպ՝ ВР-ն մեղքը 67 տոկոս է, Transocean-ը՝ 30 տոկոս և Halliburton-ինը՝ 3 տոկոս:

Ըստ դաշնային օրենքների, դատավճխռը 4,3 հազար դոլարի տուգանք է ենթադրում թափված նավթի յուրաքանչյուր բարելի համար: Համեմատության համար, սովորական «թերացման» համար տուգանքը 1,1 հազար դոլար է մեկ բարելի համար:

Ըստ ԱՄՆ իշխանությունների հաշվարկների, վթարից հետո հանքահորից արտահոսել է 4,9 մլն բարել նավթ: ВР-ում, սակայն, կարծում են, որ արտահոսքն ավելի փոքր էր՝ 3, 26 մլն բարել: Ընկերությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը:

ԱՄՆ փորձագետները կարծում են, որ տուգանքները վճարելու համար ընկերությունը կարող է ծախել բաժնետոմսերի մի մասը:

Հավանաբար, առաջին հերթին կվաճառվի ակտիվների մի մասը Ռուսաստանում: Սակայն, ըստ վերլուծաբանների, դա անհնար կլինի, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը: Ոչ ոք չի ցանկանա ակտիվեներ գնել Ռուսաստանում, իսկ ВР գործընկեր «Ռոսնեֆտը» միջոցներ չունի դրա համար:

ВР-ն կարող է նաև 7,8 մլրդ դոլարով վաճառել իր 17 տոկոս կազմող բաժնեմասը ավստրալական North West Shelf LNG նախագծում, բաժնեմասերը նորվեգական Valhall և Skarv նախագծերում, ինչպես նաև բրազիլական İtaipu-ում:

Bernstein Research վերլուծական գործակալության փորձագետները կարծում են, որ տուգանքը վճարելու համար BP-ն կարող է 2,3 մլրդ դոլարով վաճառել նաև իր բաժնեմասը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծում, հայտնում է Haqqin.az-ը: Վթարը Deepwater Horizon-ում տեղի է ունեցել 2010 թ. ապրիլին: Պայթյունի հետևանքով 11 մարդ զոհվեց, ևս երկուսն անհետ կորան: Պայթած հանքահորը բետոնապատեցին վթարից միայն 152 օր հետո: Մինչ այդ հորից Մեքսիկական ծովածոց արտահոսեց մոտ 5 մլն բարել նավթ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---