Լեռնային Ղարբաղի 1991 թվականի հանրաքվեն օրինական է եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի ղեկավարության տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղում 1991թ. դեկտեմբերի 10-ին անկացված հանրաքվեն օրինավոր բնույթ ուներ: Այն անցկացվել է այդ պահին ԽՍՀՄ գործող օրենսդրությանը լիովին համապատասխան, ինչը թույլ է տալիս ղարաբաղյան հիմնախնդիրը տարանջատել այլ տարածաշրջանային հակամարտություններից եւ հասնել միջազգային ասպարեզում նրա արդարացի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Նա հիշեցրել է, որ 2005 թվականին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի լսումների ժամանակ` նվիրված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ հակամարտության կարգավորման ուղիներին:



«Սերժ Սարգսյանը հնչեցրել է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները` Հայաստանի կառավարության տեսակետից: Դա վերաբերում է ԼՂՀ ապագա կարգավիճակին, Ադրբեջանի իշխանություններին ԼՂՀ ենթակայության որեւէ ձեւի մերժմանը, ԼՂՀ անկլավայնության բացառմանը եւ այլն: Հայաստանի համար որպես սկզբունքային եւ ընդունելի փոխզիջում առաջարկվել է հետեւյալը. Հայաստանը, չնայած ԼՂՀ ստեղծման իրավազորությանը եւ նրա` որպես անկախ ժողովրդավարական պետության բազմամյա անընդմեջ գոյության փաստին, կարող է համաձայնել լրացուցիչ հանրաքվեի անկացմանը, եթե հանրաքվեն կազմակերպվի ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի հովանու ներքո», հայտարարել է Ղուլյանը, գրում է «Ազատ Արցախ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---