Վրաստանում Էբոլայի տենդի կասկածանքով մոտ 60 մարդ հսկողության տակ է11 սեպտեմբերի 2014 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում Էբոլայի տենդի հայտնաբերման նպատակով հսկողության տակ է առնվել 57 մարդ, որոնք երկիր են ժամանել մոտ մեկ ամիս առաջ: Այդ մասին, ըստ «Նովոստի Գրուզիա» գործակալության, հայտնել է Հասարակական առողջության և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխղեկավար Պաատա Իմնաձեն: Ընդհանուր առմամբ հսկողության տակ էր 62 մարդ: Ինկուբացիոն շրջանի (21 օր) ավարտին հինգի մոտ հիվանդության առկայությունը հերքվել է, 57-ը շարունակում է մնալ հսկողության տակ: Հիմնականում նրանք ուսանողներ են Նիգերիայից: Իմնաձեն նշել է, որ 170 մլն բնակչությամբ այդ երկրում հայտնաբերվել է ընդամենը 22 վիրուսակիր: «Այս փուլում Վրաստանում վիրուսով վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել, համապատասխանաբար, երկրում Էբոլայի վիրուսի տարածման վտանգ չկա»,-ասել է նա: Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ: Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում: Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ը մահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին: Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից երեքում՝ Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում առավել լայն տարածում գտած հեմոռագիկ տենդը, ընդհանուր առմամբ, հասցրել է ավելի քան 600 մարդու կյանք խլել: Եզակի դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում, Արևմտյան Աֆրիկայից ժամանած ուղևորների շրջանում՝ Նիգերիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Կանադայում: Օգոստոսի 8-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Էբոլայի տենդը համաշխարհային մակարդակի սպառնալիք է համարել: Բուժում կամ պատվաստանյութ տենդի դեմ դեռ գոյություն չունի: Դեղագործական խոշոր ընկերություններից ոչ մեկը միջոցներ չի ներդրել Էբոլայի վիրուսի դեմ պատվաստանյութ գտնելու համար, քանի որ նման պատվաստանյութն իրացման շատ սահմանափակ շուկա ունի և մեծ շահույթ չի խոստանում: 2014-ի օգոստոսին ռուս վիրուսաբանները հայտարարեցին, որ սկսում են աշխատել դրա ստեղծման ուղղությամբ: Օգոստոսի 12-ին ԱՀԿ-ն հավանություն տվեց պատվաստանյութի կիրառմանը, որը դեռ լիարժեք կլինիկական փորձարկումներ չի անցել: Photo: Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |