Lenovo հեռախոսների նորագույն մոդելները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում12 սեպտեմբերի 2014 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում արդեն հասանելի են Lenovo բջջային հեռախոսների նորագույն մոդելները: Առաջարկվող լայն տեսականին ներառում է Lenovo բջջային հեռախոսներ՝ գնային լայն ընտրությամբ՝ 80 900-ից մինչև 236 900 դրամի սահմաններում: Նոր առաջարկը հիմնված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանում Lenovo ընկերության ներկայացուցիչ «Ֆայն» ՍՊԸ համագործակցության վրա: ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ընկերությունն առաջարկում է իր սպասարկման կենտրոնից Lenovo հեռախոս ձեռք բերելու ևս մեկ շահավետ տարբերակ: Այսպես՝ ցանկության դեպքում հեռախոսի հետ միասին նաև կարող է տրամադրվել ներառված հատուկ փաթեթ՝ 5000-ից 10000 ՄԲ ինտերնետ և 5000-ից 10000 րոպե ներցանցային խոսելաժամանակ՝ հաճախորդի նախընտրած կանխավճարային քարտի համար: Փաթեթը կարող է օգտագործվել 6 ամսվա ընթացքում:
Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |