Սկսվել է Ա-320-ի «սեւ արկղերի» դատական փորձաքննությունը 2 հունիսի 2006 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Սկսվել է Սոչիի մերձակայքում` Սեւ ծովում, կործանված հայկական Ա-320 աեորոբուսի «սեւ արկղերի» դատական փորձաքննությունը: «Գլխավոր դատախազության քննիչները համապատասխան հետազոտությունների համար հանձնել են Ա-320 աերոբուսի` Սեւ ծովի հատակից դուրս հանված, այսպես կոչված «սեւ արկղերը»: Ներկա դրությամբ այդ ինքնագրիչների տվյալների ուսումնասիրությանն են անցել Միջպետական ավիացիոն կոմիտեի փորձագետները, ում հանձնարարված է դատական փորձաքննություն անցկացնել, ու մասնագետները»,- ասվում է ՌԴ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:Հաղորդագրության համաձայն, տարվող փորձաքննությունների շրջանակներում շարունակվում է աերոբուսի հայտնաբերված հատվածների ուսումնասիրությունն ու չճանաչված մարմինների մոլեկուլյար-գենետիկական հետազոտությունը: «Տարվում են ավիատեխնիկական ու ընդհանուր դատական փորձաքննություն: Բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն ու հետազոտություններն անցկացնելուց հետո, հետաքննությունը կկարողանա պատասխան տալ ավիավթարի պատճառների վերաբերյալ: Ներկայումս, այս քրեական գործի հետաքննության շրջանակներում, տուժած են ճանաչվել ավելի քան 100 մարդ: Ռուսաստանի գլխավոր դատախազության քննիչները աշխատում են հայ գործընկերների հետ անընդհատ կապի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հիշեցնենք, որ Արմավիա ընկերության Ա-320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սոչիի օդանավակայանում բարդ եղանակային պայմաններում վայրէջք կատարելու ժամանակ: Վթարի արդյունքում մահացել են բոլոր ուղեվորները (105 մարդ- Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի ու Վրաստանի մեկական քաղաքացի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ) եւ Անձնակազմի անդամները (ութ հոգի. երկու օդաչու, ինժեներ ու հինգ բորտուղեկցորդ): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |