2006 թվականի սկզբից Ռուսաստանում սափրագլուխներն սպանել են 18 մարդ 2 հունիսի 2006 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա սկզբից Ռուսաստանի տարբեր քաղաքներում ազգային ատելության հողի վրա տուժել են 107 հոգի, 18-ը մահացել են: Այդ մասին հայտնում է «Նովիե Իզվեստիա» թերթը: Մոսկվայում տարվա սկզբից սափրագլուխների հարձակումների արդյունքում մահացել է 10, տուժել 38 հոգի: Սանկտ Պետերբուրգում մահացել է 4 մարդ, իսկ 20-ը վնասվածքներ են ստացել: 2006 թվականին սափրագլուխների հարձակումներ են արձանագրվել Ռուսաստանի ավելի քան 15 շրջաններում: «Եթե ավելի վաղ սափրագլուխները, որպես կանոն, հաձրակվում էին Կովկասի ու Կենտրոնական Ասիայի եկվորների վրա, ապա հիմա ռիսկի գոտիում են հայտնվել նաեւ երիտասարդական ենթամշակույթների, ինչպես նաեւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները»,- գրում է թերթը:Իրավապաշտպանները գտնում են, որ այսօր Ռուսաստանում գործում են ավելի քան 50 հզ. այսպես կոչված սափրագլուխներ: «Այլատյացության այսպիսի բարձր մակարդակի դեպքում, որը գոյություն ունի մեր երկրում, համոզված արմատականների քանակն այնքան կարեւոր չէ, քանի որ բավական է փոքր կայծ եւ նեոնացիստների շատ փոքր խումբ, որպեսզի այդ ամենը բռնկվի, եւ պասիվ այլատյացները, որոնք կազմում են բնակչության 60 տոկոսը, դառնան ակտիվ: Այդ տեսանկյունից սափրագլուխների քանակը ցույց է տալիս բռնության թափը»,- սրանք «Amnesty International» միջազգային իրավապաշտպանական կազմակերպության տվյալներն են` բերված Ռուսաստանում այլատյացության վերաբերյալ զեկույցում: «Այս թիվը ստացվում է երեք ճանապարհներով. առաջին հերթին, ինֆորմացիաների մի մասը հնարավոր է լինում ստանալ իրավապահ մարմիններից, երկրորդ հերթին, դրանք հակաֆաշիստական մարմինների հաշվարկներն են, իսկ երրորդ հերթին` հենց սափրագլուխների հաշվարկներն են»: Այժմ իրադրությունը խճճվել է. բավական շատ «մոդայամոլներ» են հայտնվել, քանի որ սափրագլուխները գովազդված են եւ ադյիսպիսին լինելը պարզապես մոդայիկ է, սակայն նրանց չի կարելի ամբողջությամբ այդ ենթամշակույթի ներակայացուցիչ համարել: Այդպիսին են մոտավորապես ընդհանուր քանակի մեկ երրորդից մինչեւ կեսը: Բացի այդ հայտնվել են այսպես կոչված ցանցային սափրագլուխներ: Նրանք, համենայն դեպս, մի առ ժամանակ որեւէ ակտիվ գործնեության չեն մասնակցում, պարզապես նստում են ինտերնետում ու գրում են իրենց հորինված «հերոսությունների» մասին: Սովորաբար, նրանք կամ մտավոր կամ ֆիզիկական արատներ ունեն. գուցե նրանք փորձել են որեւէ խումբ մտնել, սակայն հասկացել են, որ կլինեն հիերարխիայի ստորին հատվածում: Այդ պատճառով ոչ ոք չի կարող ստույգ տվյալներ հայտնել: Իրվապահները եւս չունեն դրանք»,- նշվում է «Նովիե Իզվեստիայի» հոդվածում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |