Սահմանապահ համայնքներին արտոնություններ չեն տրվի. ԱԺ-ում չեն հավանել Փաշինյանի օրինագիծը22 սեպտեմբերի 2014 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին բացասական եզրակացություն է տվել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծին, որով ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է մի շարք արտոնություններ տալ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, մասնավորապես՝ ազատել հողի և անշարժ գույքի հարկից, 50 տոկոսով փոխհատուցել գազի, հոսանքի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձը և այլն: Հանձնաժողովի «Ժառանգություն», ՀՅ Դաշնակցություն և «Օրինաց երկիր» խմբակցությունների անդամները չեն մասնակցել նիստին, իսկ դրական եզրակացություն տալուն կողմ է քվեարկել միայն Նիկոլ Փաշինյանը: Մյուս անդամները` Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստանի» 5 պատգամավորը քվեարկել է ձեռնպահ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Սեպտեմբերի 18-ի նիստում Կառավարությունը քննարկել է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրինագիծը, որով է «սահմանապահ համայնք» հասկացությունը, մի շարք արտոնություններ են նախատեսվում այդ համայնքների բնակիչների համար: Իր եզրակացության տեքստում Գործադիրը ողջունել է նախաձեռնության հեղինակի նպատակադրումը և նշել, որ վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջարկությունների հիման վրա կձևավորվի արտոնություն սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով խնդիրը համապարփակ և ամբողջական լուծում կստանա: Կառավարությունը նախագծի հեղինակին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և գործակցել` խորհրդարանի քննարկմանը միասնական և ամբողջական նախագծերի փաթեթ ներկայացնելու համար: Հանձնաժողովի նախագահ՝ «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Ստեփան Մարգարյանը Փաշինյանին առաջարկել է ժամանակավորապես հետաձգել քվեարկությունը: Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, նույնիսկ ընդմիջման ընթացքում փակ դռների հետևում բանակցություններից հետո չի հրաժարվել նախագիծը Ազգային ժողովի օրակարգում տեսնելու իր ցանկությունից: «Իրենք ասում են՝ հետաձգենք, որպեսզի էս լինի, էն լինի: Ես շատ պարզ հարց տվեցի, թե եթե սա չհետաձգենք, այս հարցի ընդգրկումը քառօրյայի և նստաշրջանի նիստում ինչո՞վ կխանգարի ձեր ասած մյուս պրոցեսներին: Էդ հարցը պատասխան չունի, որովհետև ոչ մի բանով չի խանգարի», - նշել է Փաշինյանը: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ է դրել «ՀՀ սահմանապահ համայքների մասին» օրենքի նախագիծը: Այն ձևավորվել է հուլիս և օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների և պայմանավորվածության արդյունքում: Նախագծով նախատեսվում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետևյալ արտոնությունները՝ ա) 50 տոկոս զեղչ՝ էլէներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով բ) սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով զ) սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |