ԱՄՆ-ն փոխում են Ղարբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննին այդ պաշտոնում կփոխարինի մեկ այլ դիվանագետ: Այդ մասին հայտարարել է Ս. Մաննը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրուցում: Նրա խոսքերով, դա սովորական ռոտացի է: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում Ամերիկայի Միացյալ նահանգները կներկայացնի մեկ այլ դիվանագետ»,- ասել է Սթիվեն Մաննը: Նա նաեւ հայտնել է ԱՄՆ Պետական դեպարտամենտում մեկ այլ պաշտոնի անցնելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---