Բաքվում հայտարարում են, որ Քոչարյան-Ալիեւ մյուս հանդիպումը կարող է կայանալ մինչեւ 2006 թվականի վերջը

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ստեղծված իրավիճակը շարունակում է Հայաստանի վրա որոշակի ճնշում ներկայացնել: Ես կարծում եմ, որ առաջիկա բանակցությունների ընթացքում հիմք է ստեղծվելու առաջընթացի համար կողմերի միջեւ վերջանական համձայնագիր ստորագրելու ուղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, Բուխարեստում անցած «Երկխոսության ու դաշնակցության սեւծովյան ֆորում» գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահը ելույթով է հանդես եկել, որում մանրամասն հայնել է երկրի վերջերս արձանագրած զարգացումները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքկան ասպարեզներում: Ի. Ալիեւը հատկապես շոշափել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:



Միեւնույն ժամանակ, Ն. Մամեդովը նշել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունները կայացել են ինչպես լայն ձեւաչափում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ, այնպես էլ երես առ երես: «Հանդիպումները կայացել են երկու օր. առաջին օրը` 3.5 ժամ, երկրորդ օրը` ժամից ավելի: Բանակցություններն ընթացել են չափազանց լարված»,- նշել է նա` ավելացնելով, որ, չնայած, որոշ հարցերով համաձայնության հասել են, վերջնական արդյունքի դեռ չեն եկել: Ն. Մամեդովը հայտնել է, որ, չնայած, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մյուս հանդիպման կոնկրետ ամսաթիվ գոյություն չունի, բացառված չէ, որ այն կկայանա մինչեւ 2006 թվականի վերջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---