Ուկրաինան Ադրբեջանին ռազմական տեխնիկա է վաճառում

PanARMENIAN.Net - 2005 թվականին Ուկրաինան Ադրբեջանին վաճառել է 25 հատ տանկ Տ-72, 2 ՀԶՄ-1, 11 հատ 9Ա52 եւ 23 հատ հրետանային սարքավորում: Այդ մասին հայտնվում է Ուկրաինայի կողմից ՄԱԿ-ին ներկայացված զեկույցում` աշախարհի երկրներին ռազմական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ: Աընդհանուր առմամբ, անցյալ տարի Ուկրաինան զինամթերքի ու ռազմական տեխնիկայի վաճառքից ստացել է $680 մլն.: Ռազմական տեխնիկայի էքսպորտում հիմնական տեղը զբաղեցրել են ավիացիան, զրահապատ տեխնիկան, հակաօդային պաշտպանության համակարգերը եւ ռադիոլոկացիոն սարքավորումները, հայտնում է ԱՊԱ-ն:



Հիշեցնենք, որ 2006 թվականի մայիսի 24-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոն ընդգծեց, որ ինֆորմացիան` Ադրբեջան ռազմամթերք մատակարարելու վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: «Ուկրաինան չի խառնվում երկրենրի միջեւ ծագած հակամարտություններին եւ զենք չի մատակարարում կողմերից որեւէ մեկին: Դա վերաբերում է ինչպես թեթեւ զինամթերքին, այնպես էլ տանկերին ու ինքնաթիռներին»,- ընդգծել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---