Հայոց ցեղասպանություն. Ֆրանսիայի հրեա ուսանողները դատապարտում են երկրի խորհրդարանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրեա ուսանողների միությունը (ՖՀՈՒՄ) դատապարտել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի խորհրդարանականներին մայիսի 18-ին կայանալիք` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագծի քվեարկությունը հետաձգելու համար: Այդ մասին ասվում է Paris Update հանդեսի ինտերնետ-էջում: «Թուրքիայի կողմից հնարավոր քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների պատճառաբանումը վիրավորական է 1915թ. ոչնչացված 1,5 մլն հայերի հիշատակի հանդեպ: Արդարության հաստատումը եւ բարոյական պարտքը առաջնային են երկրի քաղաքական ղեկավարության գործունեության համար»,-գտնում է ՖՀՈՒՄ-ը: «Կրիֆի» եւ «Բնայ Բրիտ» կազմակերպությունների ֆրանսիական բաժանմունքները նույնպես պահանջել են, որ Հայոց ցեղասպանությունը եւ Ռուանդայի ցեղասպանությունները նույնպիսի հանցագործություն համարվեն, ինչպես Հոլոքոսթը: «Ճիշտ է, դա շատ նուրբ հարց է, քանի որ վերաբերում է Ֆրանսիայի եւ Իսրայելի հարաբերություններին Թուրքիայի հետ, սակայն մենք շարունակում ենք, ինչպես նախկինում, մնալ հայերի կողքին մինչեւ Ցեղասպանության լիակատար ճանաչումը»,-նշել է են «Բնայ Բրիտի» ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---