Ամերիաբանկը նախատեսում է գերազանցել մանրածախ վարկային պորտֆելի 100 մլն դոլարի սահմանագիծը մինչև տարեվերջ 30 սեպտեմբերի 2014 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ընթացիկ տարում ընդլայնել է մանրածախ ծառայությունների տեսականին` այն համալրել նոր ու հետաքրքիր առաջարկներով, միաժամանակ ապահովել ծառայությունների մատուցման առավել պարզ ու ճկուն պայմաններ: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը` նշելով, որ արդյունքում բանկը մի շարք կարևոր ցուցանիշների գծով ապահովել է նախանշված պլանների գերակատարում: Ամփոփելով մանրածախ գործառնությունների գծով մեկ տարվա` 2013-ի օգոստոսի վերջից մինչև 2014-ի օգոստոսի վերջ, գործունեության արդյունքները, բանախոսը նշեց, որ բանկի ՓՄՁ վարկերի պորտֆելն աճել է 65%-ով, իրավաբանական անձանց տրամադրված օվերդրաֆտների ծավալը` 50%-ով, պլաստիկ քարտերով տրամադրվող վարկերն աճել են 38%-ով: Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցների ձեռքբերման վարկերի ծավալն աճել է 11%-ով, իսկ հիփոթեքային վարկերի ծավալը` 8%-ով: «Նախորդ տարվա օգոստոսի 31-ի համեմատ մոտ 8,5 մլն ԱՄՆ դոլարից մանրածախ բիզնես վարկերը աճել են` գերազանցելով 14 մլն դոլարի սահմանագիծը: Պլաստիկ քարտերով տրամադրվող վարկերը 9,6 մլն-ից աճել են մինչև 13 մլն, ավտովարկերը` 9,2 մլն-ից աճել են մինչև 10,2 մլն ԱՄՆ դոլար»,- նշեց Արման Բարսեղյանը: Վերոնշյալ ժամանակահատվածում զգալի աճ է գրանցվել նաև ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդների գծով: Մասնավորապես, ցպահանջ ավանդներն աճել են 37%-ով և օգոստոսի 31-ի դրությամբ կազմել 41 մլն ԱՄՆ դոլար, իսկ ժամկետային ավանդներն աճել են 23%-ով և կազմել ավելի քան 188 մլն ԱՄՆ դոլար: Նույն ժամանակահատվածում վճարային պլաստիկ քարտերի քանակն աճել է մոտ 30%-ով, իսկ քարտերով գործառնությունների ծավալը` 23%-ով: «Հիմնական բոլոր ուղղություններով բավականին բարձր աճի տեմպեր ունենք, ինչը, բնականաբար, մեզ հնարավորություն է տվել էականորեն բարելավել մրցակցային դիրքը շուկայում և ըստ մեր ներքին հաշվարկների, ինդեքսների, անցած տարվա համեմատ էական բարելավում ունենք»,- նշեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենը: Խոսելով մինչև տարեվերջ կանխատեսվող աճի տեմպերի մասին, բանախոսը նշեց, որ մանրածախ պորտֆելի տարբեր ծառայությունների գծով աճի տարբեր ցուցանիշներ են նախատեսված. «Մեր հիմնական առաջնահերթությունների գծով` պլաստիկ քարտային բիզնեսը, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկերը, ավտովարկերը, ունենք աճի շատ ավելի բարձր ցուցանիշներ. այստեղ նախատեսվող աճը գերազանցում է 50%-ը: Միջինում նախատեսում ենք մոտ 30%-ի աճ 2014-ի ընթացքում: Նախատեսում ենք նաև, որ մինչև տարեվերջ գերազանցելու ենք մանրածախ վարկային պորտֆելի 100 մլն դոլարի սահմանագիծը»: Անդրադառնալով վարկային պորտֆելի կառուցվածքային փոփոխություններին, բանախոսը նշեց, որ այն առաջիկայում էական փոփոխությունների չի ենթարկվելու. «Առաջնահերթությունների առումով մեր ռազմավարությունը հիմնականում մնացել է անփոփոխ: Բոլոր ուղղությունները, որ մենք նախկինում հայտարարել էինք` որպես զարգացման հիմնական գերակայություններ, անփոփոխ են մնացել: Մեր պորտֆելն ունի բավականին հավասարաչափ բախշվածություն, որը հնարավորություն է տալիս ռիսկերի դիվերսիֆիկացիայի միջոցով դրանք առավել արդյունավետ կառավարել»: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |