Հայաստանի ու Ղրիմի միջև ուղիղ օդային կապ կհաստատվի 1 հոկտեմբերի 2014 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ուղիղ ավիաչվերթը կկապի Երևանն ու Ղրիմի Սիմֆերոպոլը: Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստիին Ղրիմի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը, հոկտեմբերին Սիմֆերոպոլից Երևան ուղիղ ավիաչվերթ կիրականացնի «Գռոզնի Ավիա» ընկերությունը: Առաջին թռիչքը կիրականացվի հոկտեմբերի 10-ին, թռիչքները կլինեն կանոնավոր: Ըստ Ցուրկինի, այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից միջազգային չվերթեր են իրականացվում Թուրքիա: Թռիչքներն իրականացնում է նույն «Գռոզնի Ավիա» ընկերությունը: Ավելի վաղ Սիմֆերոպոլից Երևան թռիչքներ էր իրականացնում ուկրաինական ՈւՄԱ (Ուկրաինայի միջազգային ավիաընկերություններ) ավիաընկերությունը: Թռիչքները կատարվում են շաբաթը մեկ անգամ: Սիմֆերոպոլի օդանավակայանը դադարեցրել էր միջազգային թռիչքները Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո: Դրանք նորից վերսկսվեցին հուլիսի 19-ին դեպի Թուրքիա չվերթով: Մեկնաբանելով տեղեկատվությունը թուրքական ուղղության փակման մասին՝ Ցուրկինն ասաց, որ թռիչքները, հավանաբար, կդադարեցվեն մի քանի օրով Թուրքիայում ազգային տոների կապակցությամբ: Այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից թռիչքներ են իրականացվում Գռոզնի, Բելգորոդ, Դոնի Ռոստով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |