Իրանի հեռուստաընկերությունը Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ հանրապետություն, Բաքուն դժգոհ է

PanARMENIAN.Net - Բաքվում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Իրանի Իսլամական Հանրապետության Պետակական «Iran TV 1» հեռուսաընկերությունը լուրերի բաժնում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ հանրապետություն: Ինչպես հայտարարել է Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի (ԱԱԿ) մամլո ծառայության ղեկավար Ալի Նիջաթը, հունիսի 5-ին լուրերի բաժնում, որը եթեր է դուրս եկել 14:00-ին, «Iran TV 1»-ը ռեպորտաժ է տվել` նվիրված Ադրբեջանի ու Հայաստանի նախգահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը Բուխարեստում: «Ռեպորտաժի ընթացքում հաղորդավարը հայտարարեց, որ «Անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրեն անկախ է հռչակել 15 տարի առաջ: Այժմ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում այդ հանրապետությանը»: Մենք դա ընդունում ենք` որպես սպառնալիք Ադրբեջանին Իրանի կողմից, քանի որ Հարավային Ադրբեջանն ինֆորմացիոն ելք ունի աշխարհ միայն Ադրբեջանի Հանրապետության միջոցով: Իրանը ցանկանում է այդպիսի սպառնալիքներով ստիպել Ադրբեջանին փակել այդ ելքը», հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---