Բուշ-կրտսերի եղբայրը կարող է առաջադրել թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում

Բուշ-կրտսերի եղբայրը կարող է առաջադրել թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Բուշ-կրտսերի եղբայրը կարող է առաջադրել թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում: Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը չի բացառել, որ կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար 2016 թ. ընտրություններում:

«Վերջնական որոշում այդ հարցում ես կկայացնեմ մինչև տարեվերջ: Ես չեմ ցանկանում ժամանակից շուտ ներքաշվել: Առայժմ ես ուղղակի իմ ճանապարհով եմ գնում և աշխատում եմ չմտածել այդ մասին»,-մեջբերում է Բուշի խոսքը «Վեդոմոստին»:

61-ամյա Բուշը մեծ հեղինակություն ունի Հանրապետական կուսակցությունում, թեև նրա որոշ հայացքներ, մասնավորապես ապօրինի միգրացիայի մասին, տարբերվում եմ հանրապետական մեծամասնության հայացքներից: Բուշը կողմ է ներգրաղթի քաղաքականության մեղմացմանը: Ըստ նրա, ապօրինի ներգաղթյալներն ԱՄՆ են ժամանում անելանելի վիճակից, չկարողանալով կերակրել ընտանիքը հայրենիքում: «Այո, նրանք խախտել են օրենքը, բայց դա սիրո դրսևորում է»,-ասում է նախկին նահանգապետը:

Ջեբ Բուշը ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հարազատ եղբայրն է և 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի որդին: Բուշը նահանգապետ է եղել 1999-2007 թթ., 2000-ին քվեարկությունը Ֆլորիդայում վճռորոշ եղավ նախագահական ընտրություննեի ելքի համար հօգուտ նրա եղբոր:

Ավելի վաղ դեմոկրատներից իր թեկնածությունն առաջադրելու հավանականության մասին էր հայտարարել ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը: Չի բացառվում, որ դեմոկրատներից կառաջադրվի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---