Մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում 3 հոկտեմբերի 2014 - 16:47 AMT PanARMENIAN.Net - 2014-ի մարտից «Արմենակ և Աննա Թադեոսեաններ» բժշկական կենտրոնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի օժանդակությամբ իր գործունեությունը սկսեց մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը: Կենտրոնը սպասարկում է մտավոր, ֆիզիկական, հոգեբանասոցիալական, ուսումնական և վարքագծային խնդիրներով երեխաների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ կենտրոնում երեխաների և սպասարկող անձնակազմի համար կազմակերպել երկանգամյա սնունդ և կահավորել ննջասենյակները: Այժմ կենտրոն է հաճախում 40 երեխա. 26-ը` գյուղաբնակ, իսկ 14-ը` քաղաքաբնակ: Ընդհանուր առմամբ, 2013-2014 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կենտրոնին տրամադրելէավելի քան 23 մլն. 850 հազար դրամ: «Մենք ուրախությամբ ենք գործակցում այս կենտրոնի հետ, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխաները ստանում են անհրաժեշտ հետևողական մասնագիտական բուժում: Համոզված ենք, որ դրական տեղաշարժ և առաջընթաց կարելի է գրանցել, եթե այս երեխաները զգան մեր հոգատարությունը, ուշադրությունը և աջակցությունը, ինչն ամենակարևորն է երեխաների հետ աշխատելիս»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Վերականգնողական ծառայությունները մատուցվում են թիմի` տարբեր մասնագիտությունների տեր անդամների գործակցության շնորհիվ և հնարավորություն են տալիս սահմանափակ կարողություններով երեխաներին ստանալ համակարգված` բժշկահոգեբանական և մանկավարժական օգնություն: Կենտրոնում գործում են հետևյալ կաբինետները՝ հիդրոթերապիա, ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, լոգոպեդի խորհրդատվություն, հատուկ կարիքներով երեխաների համար մանկավարժի խորհրդատվություն և հոգեբանի խորհրդատվություն: Բացի անհատական բուժումից, երեխաները մասնակցում են խմբային պարապմունքների, որոնք անցկացվում են հարմարավետ, գեղեցիկ կահավորված խաղասենյակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կենտրոնում ստեղծվել է նաև բացօթյա խաղահրապարակ, որտեղ երեխաներն իրենց ամբողջ ազատ ժամանակն անցկացնում են հատուկ վերապատրաստում անցած դայակների հոգատար խնամքի ներքո: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |