Քրդերի բողոքները Թուրքիայում. Պարետային ժամ և 15 զոհված ցուցարար

Քրդերի բողոքները Թուրքիայում. Պարետային ժամ և 15 զոհված ցուցարար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրանետ մեքենաներ է կիրառել քրդերի դեմ, որոնք բողոքում էին ԻՊ գրոհայիններից պաշտպանվող Կոբանիի քրդերին աջակցության հարցում խոչընդոտելու դեմ:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել ամբողջ Թուրքիայի տարածքում: Ոստիկանությունը ուժ է կիրառել, երբ ցույցեր են սկսվել նաև խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում,. Դիարբեքիրում, Անկարայում, Մերսինում, Ադանայում:

Մարդին ու Սիրտ գավառների իշխանությունները պարետային ժամ են սահմանել մի քանի շրջաններում, հայտնում է Podrobnosti.ua-ն թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:

Բողոքները սկսվեցին, երբ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին սիրիական քրդաբանակ Կոբանի ծայրամասերը, ավելի ուշ կոալիցիոն ուժերը կարողացան ետ մղել ահաբեկիչներին:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Մուշ և Դիարբեքիր գավառներում անկարգությունների ժամանակ 6 ցուցարար է զոհվել: Մուշում ցուցարարը զոհվել է գլխին ստացած կրակոցից՝ կրակել են ամբոխից: Դիարբեքիրում նույնպես ցուցարարներից մեկին գնդակահարել են, մյուսի ձեռքում նռնակ է պայթել, մի քանիսին ամբոխն է ոտնակոխ արել: Տասնյակ մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վնասվածքներով ու վերքերով, շատերը վերակենդանացման բաժանմունքում են: Ցուցարարները քարկոծել են քաղաքական կուսակցությունների գրասենյակները, հրկիզել են ավտոմեքենաներ և ավտոբուսներ: Ոստիկանության հետ բախումներում քարեր, փայտեր, պայթուցիկով շշեր են գործի դրվել:

Ոստիկանությունը կոշտ է կասեցնում անկարգությունները, օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրանետ մեքենաներ: ՆԳՆ ղեկավար Էֆսկան Ալան հայտարարել է, որ ոստիկանությունը հանդուրժող չի լինելու վանդալների ու սադրիչների հանդեպ: Իշխանությունները գտնում են, որ անկայունությունը միտումնավոր է հրահրված:

Ավելի վաղ հանուն անկախության պայքարող թուրքաբնակ քրդերի Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ պատիժ է կրում բանտում, մի քանի օր է տվել Անկարային քրդերի հետ երկխոսությունը վերականգնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով այն ձախողված համարել արդեն հոկտեմբերի 15-ին:

«Մենք կսպասենք երկխոսության վերականգնմանը մինչև հոկտեմբերի 15-ը, որից հետո արդեն անելիք չենք ունենա: Նրանք խոստանում են լուծել խնդիրները, բայց դա չկա, խոստանում են բանակցություններ, բայց դա էլ չկա»,- մասնավորապես ասել է Օջալանը եղբոր՝ Մեհմեդի փոխանցմամբ:

Անկարայի ու քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին բանակցությունների սեղանի շուրջ նստել և լուծել քրդական փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով: Սակայն գործընթացն անհաջող եղավ:

«Ով էլ սատարի ԻՊ-ին, այդ երկիրն ինքը վնասներ կկրի: Մենք կպայքարենք ԻՊ դեմ մինչև վերջ, մեր մարդիկ ստիպված են դիմադրել»,-հայտարարել է Օջալանը:

Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---