Brent նավթի գինը հատել է 2-ամյա նվազագույն նիշը՝ չպահպանելով ՌԴ բյուջեում ամրագրված ցուցանիշը

Brent նավթի գինը հատել է 2-ամյա նվազագույն նիշը՝ չպահպանելով ՌԴ բյուջեում ամրագրված ցուցանիշը

PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի գինը 90 դոլարից պակաս է մեկ բարելի դիմաց առաջին անգամ 2012-ի հունիսից ի վեր՝ նավթի պաշարների հետագա կուտակման և համաշխարհային տնտեսության աճի դանդաղման ֆոնին:

Ինչպես հայտնում է «Վեդոմոստին», հոկտեմբերի 10-ին գինը իջել է 88,79 դոլարից մեկ բարելի համար: Դա ամենացածր մակարդակն է 2012-ի հունիսից ի վեր:

Նավթի գներն անդադար անկում են ապրում հունիսի կեսից, երբ այն մեկ բարելի համար 115 դոլարից մի փոքր ավելի էր: Ընդ որում այդ տեսակի նավթը երկու տարուց ավելի սակարկվել է մեկ բարելի դիմաց 100-115 դոլարի սահմանում: Մի քանի անգամ գինը կարճ ժամանակով հատել է այդ միջանցքի վերին շեմը, և մեկ անգամ՝ 2013-ի ապրիլին, նվազել է 100 դոլարից: Սակայն այն ժամանակ գինը կազմեց 96,75 դոլար և մի քանի օր անց վերադարձավ նախկին ցուցանիշին: Մեկ ամիս առաջ գինը նվազեց 100 դոլարից, հոկտեմբերի 8-ին հասնելով 90,76 դոլարի:

Նավթի գինը նվազում է համաշխարհային շուկայում այդ ապրանքի առաջարկի աճի պատճառով: ՕՊԵԿ երկրներում նավթի արդյունահանումը սեպտեմբերին առավելագույն աճ է գրանցել երկու տարվա մեջ՝ հասնելով օրական 30,96 մլն բարելի, օգոստոսի 30,15 մլն դիմաց: Բացի այդ, ԱՄՆ-ում արագ աճում է թերթաքարային ածուխի արդյունահանումը, որը դուրս է մղում նավթը ներքին շուկայից, ինչպես նաև սպառվում է Կանադայում, որը սկսել է ակտիվ գնել այն: Եվրոյի գոտւ տնտեսության լճացումը և Հյուսիսային ծովում արդյունահանման անկման կասեցումը նույնպես նավթի ավելցուկ են առաջացնում, հայտնում է ՌԲԿ-ն:

Brent նավթի գնի անկումը նպաստում է նաև ռուսական Urals տեսակի նավթի գնանկմանը, որի արժեքը մեկ բառելի դիմաց 90 դոլարից պակաս է: 2014-ի ՌԴ դաշնային բյուջեն հիմնականում հենված է ռուսական Urals նավթի գնագոյացման վրա՝ մեկ բարելի դիմաց 93 դոլարի մակադակով, 2015-2016 թթ. բյուջեն ելնում է մեկ բարելի դիմաց 95 դոլարի հաշվարկից, սակայն ռուսական նավթի գինը արդեն մեկ բարելի դիմաց 90 դոլարից պակաս է:

Նավթի անկմանը հաջորդում է ռուսական արժույթի անկումը: Դոլարի փոխարժեքի հաշվարկը ուրբաթ օրվա համար աճել է 3 կոպեկով՝ մինչև 40, 17 ռուբլի, եվրոյի փոխարժեքը՝ 13 կոպելով, մինչև 51,06 ռուբլի, ասվում է Մոսկվայի բորսայի տվյալներում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ադրբեջանի 2014 թ. պետբյուջեի հենքում մեկ բարելի դիմաց 90 դոլարի արժեքն է, ադրբեջանական Azeri LT նավթի գինը դեռ այդ շեմից ցածր չի իջել: Սակայն հետագա գնանկումը խնդիրներ կառաջացնի նաև Ադրբեջանի համար: 2013-ի պետբյուջեում և Պետական նավթային կորպորացիայի բյուջեում որպես հիմք է ընդունվել մեկ բարելի դիմաց 100 դոլարի նիշը, համաշխարհային միտումների պատճառով շահութաբերության սպասումները մեկ տարում հարկ եղավ նվազեցնել արդեն 10 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---