Շվեյցարացի իմունոլոգ. Ցանկացած գրիպ Էբոլայից վտանգավոր է, իսկ պատվաստանյութ վաղուց արդեն կա

Շվեյցարացի իմունոլոգ. Ցանկացած գրիպ Էբոլայից վտանգավոր է, իսկ պատվաստանյութ վաղուց արդեն կա

PanARMENIAN.Net - Իմունոլոգ Բեդա Սթադրլերը հայտարարել է, որ Էբոլայից պաշտպանող պատվաստանյութ արդեն կա և առաջիկայում կհայտնվի շուկայում: Այդպիսով, ըստ շվեյցարացի մասնագետի, Էբոլայի շուրջ խուճապի շնորհիվ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է հավաքել անհրաժեշտ դրամական միջոցները, իսկ դեղագործական ընկերությունները կարող են վաստակել:

Watson-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է RFI ռադիոկայանը, Սթադլերը հայտարարել է, որ այն պնդումները, թե Էբոլան անվերահսկելի տարածում է ստանում, ճշմարիտ են միայն Աֆրիկայի համար: «Մեր մշակույթն այլ է, հիգիենայի կանոններն այլ են: Աֆրիկայում թաղման ժամանակ մարդկանց հարկ է լինում ուժով ստիպել, որ նրանք չգրկախառնվեն, չհամբուրեն մեռածներին: Մեր մոտ դիակիզում է ընդունված, այնպես որ այդ վտանգը կկանխվի»,-ասել է նա:

Բացի այդ, եվրոպական կլինիկաներն ու հիվանդանոցներն ավելի լավ են հագեցած, քան Աֆրիկայում: «Անձնակազմը հատուկ վերապատրաստում է անցել, նրանք գիտեն, ինչպես պետք է անցկացնել կարանտինը: Ցանկացած գրիպ ավելի մեծ վտանգ է պարունակում, քան Էբոլան»,-ասել է նա: Վիրուսի մուտացիայի վերաբերյալ վարկածները գիտնականն անհեթեթ է համարում: «Վտանգ կլիներ, եթե Էբոլան փոխանցվեր օդակաթիլային ճանապարհով»:

Անդրադառնալով տենդի շուրջ բարձրացած աղմուկին՝ Սթադլերը նշել է վիրուսի հետևանքով մահվան զազրելի ախտանիշները: «Հիվանդները փսխում են, փորլուծություն են ունենում, ներքին օրգանները դադարում են գործել: Դա իրոք սարսափելի է անտեղյակների համար»: Ընդ որում, պատվաստանյութ արդեն գոյություն ունի, բայց իմաստ չկար միջոցներ ծախսել մինչև վերջին բռնկումը: Իսկ հիմա, երբ դա շավահետ կդառնա, պատվաստանյութի թողարկումը լոկ ժամանակի հարց է:

«Այդ խուճապի շնորհիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուսով է, որ կհավաքի անհրաժեշտ միջոցները: Նրանք արդեն այդպես գործել են խոզի ու թռչնի գրիպի ժամանակ: Իրականում, ԱՀԿ-ն պետք է ներողություն խնդրի»,-ամփոփել է գիտնականը:

Մինչդեռ, Լեհաստանում հոսպիտալացվել է 31-ամյա մի տղամարդ, որը վերջերս էր ժամանել Գերմանիայից, նա հոսպիտալացվեց, երբ հայտնաբերվեցին կասկածելի ախտանիշներ: Գերմանիայում նա աշխատել է Գվինեայից մասնագետների հետ, հայտնում է ՌԲԿ-ն:

Գերմանիայում նաև տենդից մահացած կա՝ ՄԱԿ 56-ամյա աշխատակիցը, գրում է Լենտա.ռու-ն: Գերմանիա նրան տարել էին հոկտեմբերի 9-ին Լիբերիայից հատուկ չվերթով և կարանտինի տակ էին պահում: Ամենասկզբից բժիշկները նրա վիճակը կրիտիկական էին համարում: Ըստ նրանց, ԳԴՀ ժամանելու պահին նա արդեն մեկ շաբաթ է հիվանդ էր մահացու հիվանդությամբ:

Էբոլայի հեմորագիկ տենդը վտանգավոր հիվանդություն է, որի մահացության ցուցանիշը հասնում է 90 տոկոսի: Ինկուբացիոն կամ գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 2-3 շաբաթ: Հիվանդության սկիզբը սուր է ընթանում, մարմնի ջորմությունը բարձրանում է մինչև 38-39 աստիճան, ուղեկցվում գլխացավով, փսխումներով, մարսողության խանգարմամբ: Առաջին օրերին հիմնականում արտահայտվում են անգինայի նախանշանները` նշագեղձերի բորբոքումն առաջացնում է «կոկորդում գնդի» տպավորություն: Հիվանդության սրման հետ առաջանում է չդադարող փխսում, ցավ փորի շրջանում ու դիարեա: Արագ զարգանում է հեմորագիկ համախտանիշը, առաջանում են մաշկային արնազեղումներ, ներքին արնահոսություններ, արյունոտ փսխումներ: Հաճախ հիվանդների մոտ դիտվում է ագրեսիայի ավելացում, որը երկար ժամանակ պահպանվում է նաև ապաքինման ու վերականգնման փուլում: Հիվանդության սկզբից մոտավորապես 4-6-րդ օրը հայտնվում է էկզանթեմա:

Մահացու ելքը, որպես կանոն, լինում է հիվանդության 25-րդ շաբաթի սկզբում: Հիմնական պատճառները` արյունահոսություն, ինքնաթունավորում, ինֆեկցիոն-տոքսիկ շոկ: Ապաքինման դեպքում հիվանդության սուր փուլը դիտվում է 2-3 շաբաթ: Լիակատար ապաքինման շրջանը տևում է 2-3 ամիս: Ուղեկցվում է անարեքսիայով, մարմնի զանգվածի նվազմամբ, մազաթափությամբ, երբեմն նաև հոգեկան խանգարումների զարգացմամբ: Հիվանդության ընթացքի կանխատեսումը ծայրահեղ անբարենպաստ է. տարբեր օջախներում մահացու ելքի հավանականությունը 50-ից 90% է:

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան