Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ են գործարկվել24 հոկտեմբերի 2014 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում`Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են մշտադիտարկման նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ: IP տեսախցիկները շարունակական ուղիղ տեսահոսք են ապահովում դեպի իրենց միացրած համակարգիչներ (անտառապահների կայանում, հիմնադրամի գրասենյակում գտնվող), իսկ GPS տեսախցիկները գործարկվում են շարժում արձանագրելուն պես՝ տեղեկատվությունն ու նկարներն անմիջապես փոխանցելով SMS-հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստի հասցեին: Սա հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղեկություններ ստանալ կենդանիների մասին, այլև բացահայտել ապօրինաբար տարածք մուտք գործած անձանց, օրինակ՝ որսագողերի: Տեսախցիկների գործարկումը հնարավոր է դարձել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում հասանելի գերարագ ինտերնետի շնորհիվ, որն ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից բարձրադիր վայրում (ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա) ընկերությունը շարժական կապի հիմնական կայան է տեղադրել: Այն ծառայում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի» աշխատակիցներին անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաև կնպաստի անձնակազմի և այցելու-գիտնականների կողմից արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը: Ձայնային և տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաև կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Արարատի մարզում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Կայանի էլեկտրասնուցման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տեղադրվել է հոսանքափոխարկիչ ենթակայան և փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը միանում է լեռան գագաթին գտնվող հոսանքի հիմնական աղբյուրին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ՝ հոսանքափոխարկիչ ենթակայանից առանձին հոսանքագիծ է անցկավել կենտրոն՝ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու և հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար: Շրջայցի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացել են նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան ծրագրի շրջանակում ձեռք բերված անօդաչու տեսահսկման համակարգին: Թե՛ տեսախցիկները, թե՛ տեսահսկման համակարգը հնարավորություն են ընձեռում մշտադիտարկումն իրականացնել հեռավոր և դժվարհասանելի վայրերում` կենդանական աշխարհի վերաբերյալ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն: Ստեղծված համակարգը պահպանվող տարածքում որսագողության դեմ պայքարի արդյունավետ գործիք է նաև: Տեսահսկման գերժամանակակից համակարգերի միջոցով կենդանական աշխարհի վերաբերյալ տեղեկությունների ստացումն առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |