Ռադայի ընտրություններն Ուկրաինայում. Առաջատարները նախագահի և վարչապետի կուսակցություններն են27 հոկտեմբերի 2014 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում տեղի ունեցան Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ: Արձանագրությունների 25,5 տոկոսի մշակման արդյունքում հայտնի է դարձել, որ Ուկրաինայում Գերագույն ռադայի ընտրությունների առաջատարներն են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որի անդամներ են մասնավորապես վարչապետ Արսենի Յացենյուկը, ՆԳ նախարար Արսեն Ավակովը, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը ընտրողների ձայների 21, 68 տոկոսով: Պյոտր Պորոշենկոյի դաշինքը հավաքում է 21,64 տոկոս: Ըստ Ուկրաինայի ԿԸՀ հրապարակած տեղեկությունների, «Սալոպոմիչ» միավորումը հավաքում է ձայների 10,57 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինքը»՝ 9,6 տոկոսը, Օլեգ Լյաշկոյի Ծայրահեղական կուսակցությունը՝ 7,3 տոկոս, «Բատկիվշչինան»՝ 5,87 տոկոս: Դնեպրոպետրովսկի մարզի շրջաններից մեկում պատգամավոր է ընտրվել ծայրահեղ ազգայնական «Աջ սեկտոր» կուսակցության առաջնորդ Դմիտրի Յարոշը: Կուսակցությունը, սակայն, չի հաղթահարել 5-տոկոսանոց շեմը: Նախագահ Պյոտր Պորոշենկոն հուսով է, որ կոալիցիայի ձևավորման մասին բանակցությունները կավարտվեն մինչ նոյեմբերի 6-ը: Այդ մասին նա ասել է «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության կենտրոնակայանում տված մամուլի ասուլիսում: «Հուսով եմ, որ 10 օրը, որ օրենքով սահմանված են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման համար, ավելի քան բավարար է բանակցություններն ավարտելու, կառավարությունը կազմավորելու և խորհրդարանի ղեկավար մարմիններ ձևավորելու համար»,-մեջբերում է Պորոշենկոյին Forbes-ը: «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Արսենի Յացենյուկը նույպես հայտարարել է, որ արդեն կա պայմանավորվածություն կոալիցիայի ստեղծման մասին: «Ես հանդիպել եմ Ուկրաինայի նախագահի հետ, մենք սեղմ ժամկետում կոալիցիա կձևավորենք, որպեսզի նոր կառավարությունը, նոր խորհրդարանն արագ ու արդյունավետ բարեփոխումներ իրականացնեն, որոնք անհրաժեշտ են երկրին»,-հայտարարել է նա ճեպազրույցում ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո, գրում է «Կորեսպոնդենտը»: Գերագույն ռադայի ընտրություններում ընտրազանգվածի մասնակցությունը 52,42 տոկոս էր: ՌԴ-ին միացած Ղրիմի, Սևաստոպոլի, ինչպես նաև Դոնեցկի 9 և Լուգանսկի 6 ընտրական շրջաններում ընտրություններ չեն անցկացվել: Ղրիմը միացավ Ռուսաստանին հանրաքվեի արդյունքում, որը հաջորդեց Յանուկովիչի պաշտոնանկությանը: Իսկ երկրի արևելքում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ինքնահռչակ Նովոռոսիան անկախության համար է պայքարում: Պատերազմի արդյունքում Կիևը կորցրել է այդ տարածքների վերահսկողությունը, սակայն հրաժարվում է ճանաչել դրանց անկախությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |