ՀՀ-ից արտահանումն աճել է, բայց ոչ դեպի Ռուսաստան

ՀՀ-ից արտահանումն աճել է, բայց ոչ դեպի Ռուսաստան

PanARMENIAN.Net - Արտահանումը Հայաստանից 2014-ի սեպտեմբերին կազմել է 142.5 մլն դոլար՝ աճելով 2013-ի սեպտեմբերի համեմատ 4,7 տոկոսով: Ընդհանուր առմամբ 2014-ի առաջին 9 ամսում Հայաստանից արտահանվել է 1.109 մլրդ դոլարի ապրանք ու ծառայություն, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1,9 տոկոս, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում, ընթացիկ տարվա 9 ամսում արտահանումը դեպի Ռուսաստան կրճատվել է 6,2 տոկոսով՝ մինչև մոտ 220 մլն դոլար: Այսպիսով դեպի ՌԴ արտահանման նվազման միտումը պահպանվում է, թեև մի փոքր դանդաղել է: 2014-ի առաջին 8 ամիսների արտահանումը ՌԴ նվազել էր 8,2 տոկոսով՝ կազմելով մոտ 184 մլն դոլար 2013-ի հունվար-օգոստոսի 201 մլն դոլարի դիմաց: Ռուսաստանի ընդհանուր բաժինը Հայաստանի արտահանման մեջ 21,5 տոկոսից նվազել է մինչև 19 տոկոս:

Ընդ որում ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է 8 տոկոսվ ռուսական ապրանքների ներկրման 12,9 տոկոս աճի հաշվին՝ կազմելով 985,5 մլն դոլար: Ռուսաստանն առաջին տեղում է Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում ընդհանուր առևտրաշրջանառության մեջ 22,9 տոկոս ցուցանիշով: ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտաքին առևտրաշրջանառության 27,7 տոկոսը, ԵՄ երկրներին՝ 27,6 տոկոսը, այդ թվում Գերմանիային՝ 7,6 տոկոսը:

Առևտուրը Չինաստանի հետ կազմում է ՀՀ ապրանքաշրջանառության 9,7 տոկոսը, Իրանի հետ՝ 4,8 տոկոսը, Վրաստանի հետ՝ 2,7 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, 2014-ի հունվար-սեպտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը 2013-ի համեմատ աճել է 3,9 տոկոսով և կազմել է մոտ 4,3 մլրդ դոլար: Բացասական սալդոն կազմել է 1,810 մլրդ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---