Վարչապետ. 19 նախարարությունը ՀՀ համար շատ է, իսկ միավորված ԱԻՆ ու ՏԿՆ ապագայում ՆԳՆ կդառնան 7 նոյեմբերի 2014 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում կառուցվածքային փոփոխությունները՝ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների միավորումն ու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը, առավել արդյունավետ կդարձնեն գործադիրի աշխատանքը: Այդ մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 7-ին կայացած քննարկմանը վստահեցրել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նա նշել է, որ դրանք այլ օրենքներում փոփոխություններ և բյուջետային նոր ծախսեր չեն առաջացնի: Նախարարը նշել է նաև, որ մեր երկրի ինտեգրացիոն պրոցեսները ԵՏՄ-ին չեն ենթադրում, որ ՀՀ պետական կառավարման համակարգը կամ գործադիր կառուցվածքը պետք է համապատասխանեցվեն որևէ երկրինին, գրում է Panorama.am-ը: «Մենք մտնում ենք որոշակի չափանիշներով, որոշակի պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա միջազգային պայմանագրերի ուժով և այդ պարտավորություները կատարում ենք այն մեխանիզմներով և գործադրի այն կառուցվածքով, որն օպտիմալ է մեր երկրում խնդիրները լուծելու համար»,- նշել է Մանուկյանը: «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի հարցին, թե արդյոք մինչև հիմա նախարարությունները չէին զբաղվում ինտեգրացիոն հարցերով և ինչո՞ւ հենց այս պահին անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նման նախարարություն, Մանուկյանը պատասխանել է, որ այս նախարարությունը չի անվանվելու Եվրասիական տնտեսական միության գծով ինտեգրացիոն նախարարություն: Ըստ նրա, ՀՀ-ն ինտեգրացիոն այլ գործընթացներում էլ կարող է ներգրավված լինել, ինչպես նաև Եվրամիության հետ մեր նոր հարաբերությունների նոր ֆորմատները ևս լինելու են այս նախարարության խնդիրը: Ինչպես նախօրեին նշել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նորաստեղծ նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցերով, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես՝ տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և տեսակի հարաբերությունների հաստատմամբ: Հովհաննես Մանուկյանը նաև նշել է, որ ըստ Կառավարության, հատկապես`ԵՏՄ ինտեգրացիոն պրոցեսների շրջանակում, ինչն ահռելի ծավալի աշխատանք է, մեկ մասնագիտացված ոլորտային նախարարություն պետք է ունենանք: Հովհաննես Մանուկյանը նաև առաջարկել է, որ հարցն ԱԺ մեծ օրակարգում քննարկվի 24-ժամյա ռեժիմով: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու այն հիմնավորմամբ, որ 2008-ին, երբ ձևավորվում էր նոր կառավարություն, պարզվեց, որ դրան անհրաժեշտ են նոր պորտֆելներ և ստեղծվեց ԱԻՆ-ը, ԱԺ-ում ստեղծվեցին այլ հանձնաժողովներ, որոնք պետբյուջեից բավականին մեծ գումար են տանում: Ըստ նրա, նույն գործընթացը կրկնվում է, ու նման նախարարության անհրաժեշտություն չկա: Նա միակն էր, ով հանձնաժողովում դեմ է քվեարկել նախագիծն ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկելուն: Այսպիսով, ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելուն: Այն կառաջարկվի քննարկել հատուկ կարգով. երկրորդ ընթերցումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, գրում է «Փաստինֆո»-ն: Բացի այդ, ինչպես Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարման համակարգն օպտիմալացնելու նպատակ ունեն: Նա նշել է, որ 19 նախարարությունը մեր երկրի համար շատ է ու պետք է վերամիավորել դրանք: «Ապագայում տեսնում ենք, որ միավորված արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները կդառնան ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում է»,- ասել է վարչապետը, գրում է Armenia Today-ը: Ըստ Կառավարության ղեկավարի, դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, ինչը ճիշտ և արդյունավետ կլինի, ինչի մասին վկայում է նաև համաշխարհային փորձը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |