Կոնգրեսական Մալոնի. ԵՄ-ն պետք է կոչ անի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Կարոլին Մալոնին Եվրամիությանը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս միջոցների դիմի ԵՄ ընդգրկվելու չափանիշերին համապատասխանելու համար, այդ թվում նաեւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վերջ դնի Հայաստանի սահմանների շրջափակմանը, հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանելյու Բարոզոյին ուղղված նամակում, որի տակ ստորագրել են 20 օրենսդիրներ, նշվում է Թուրքիայում գրանցված ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության, մարդու իրավունքի հարգանքի, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների ցածր մակարդակը: Ուղերձում նաեւ նշվում է. «Թուրքիայի ԵՄ մտնելու համար լուծում պահանջող հարցերից է նաեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ հայակական սահմանների մեկուսացման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը մերջող քաղաքականության վերացումը»:



Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն կոչ էր արել Թուրքիային Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական եւ սոցիալական հարաբերություններ հաստատել, իսկ Եվրամիությունը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում Անկարային, որպես ԵՄ մտնելու նախապայման բաց անել Հայաստանի հետ սահմանը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---