6  18.11.14 - «Web Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնի վերաբերյալ մամուլի ասուլիս

Մեկնարկում է «Web Ծիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնը. Արդյունքները կամփոփվեն փետրվարին

Մեկնարկում է «Web Ծիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնը. Արդյունքները կամփոփվեն փետրվարին

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ, սկսում են «Web Ծիրան» համահայկական չորրորդ առցանց կինոփառատոնը: Այն մեկնարկում է 2014-ի նոյեմբերի 18-ին և կավարտվի 2015-ի փետրվարի 25-ին:

«Արդեն չորրորդ անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Web Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնը: Մշակութային կարևոր այս իրադարձության շնորհիվ հանրության դատին են ներկայացվում երիտասարդ կինոարտադրողների աշխատանքները: Փառատոնը սկսնակ ռեժիսորներին ընձեռում է առանց խոշոր ֆինանսական ներդրման իրենց ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն և ազատում հովանավորներ փնտրելու ինչպես նաև արտերկիր մեկնելու անհրաժեշտությունից: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ տարբեր երկրների սիրողական ֆիլմարտադրողներին տրվում է եզակի հարթակ՝ իրենց տաղանդը բացահայտելու, ճանաչում ձեռք բերելու և պրոդյուսերների ուշադրությունն իրենց աշխատանքերի վրա հրավիրելու համար: Հավատարիմ մնալով երիտասարդությանը մշակութային նախաձեռնություններում աջակցելու քաղաքականությանը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում երիտասարդ հայ ֆիլմարտադրողներին իրենց ծրագրերի իրականացման հարցում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի մասնակիցների համար սահմանվել է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 400.000 ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով, իսկ մյուս մրցանակակիրները` հատուկ դիպլոմով: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաև նկարահանող պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի, նաև` հատուկ դիպլոմի:

«Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015-ի փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: Ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես Webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությամբ:

«Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային (խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն) սահմանափակումների:Արդեն երկրորդ անգամ ներկայացնում է նաև «Web Ծիրան. Մուլտիմեդիա» ծրագիրը, որում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանված կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ Webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---