«ԱրմենՏել»-ի նոր սեփականատիրոջ անունը հայտնի կդառնա հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ի 90% բաժնետոմսերի գնորդի անունը հայտնի կդառնա հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով, բաժնետիրոջ փոփոխման դեպքում միայն կորոշվի լիցենզիայի պայմանների վերանայման խնդիրը: Նախարարը նշեց, որ «ԱրմենՏել»-ի հավանական 4 գնորդների վերաբերյալ ՀՀ կառավարությունը իր դիրքորոշումը դեռ չի արտահայտել: Նա գոհունակություն հայտնեց, որ OTE-ն վաճառում է իր բաժնետոմսերը, հայտնում է «Երկիր» թերթը:



Հիշեցնենք, որ «ԱրմենՏել»-ի գնման մրցույթի առաջին փուլից հետո ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման պայքարը շարունակում են ռուսական ընկերություններ «Վիմպելկոմը» եւ ՄՏՍ-ը, ինչպես նաեւ ETISALAT (Emirates Telecommunications Corporation /Istithmar ETV -Emergent Telecom Ventures) եւ VTEL Holdings/Knightsbridge Associates ընկերությունները:ս
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---