ՄոբիԴրամի երկու մասնաճյուղը բաց կլինի մինչև ուշ երեկո11 դեկտեմբերի 2014 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ յուրաքանչյուր օր մինչև ուշ երեկո կարելի է վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կատարել բանկային փոխանցումներ, ստանալ և ուղարկել դրամական միջոցներ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, վճարել ինտերնետի և բջջային կապի ծառայությունների դիմաց ՄոբիԴրամ ՓԲ ընկերության Նալբանդյան նորաբաց մասնաճյուղում, ինչպես նաև կարելի է օգտվել Ամիրյան մասնաճյուղի ծառայություններից արդեն մինչև ժամը 22:00: ՄոբիԴրամի նորաբաց Նալբանդյան մասնաճյուղը տեղակայված է «Ռոստելեկոմ»-ի Կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում գործող Ամիրյան մասնաճյուղը` Հանրապետության Հրապարակի հարևանությամբ:
Հիմնադրման օրից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |