HSBC Առևտրի ֆինանսավորման ակադեմիա. Միջազգային առևտուրը` առավել արդյունավետ

HSBC Առևտրի ֆինանսավորման ակադեմիա. Միջազգային առևտուրը` առավել արդյունավետ

PanARMENIAN.Net - HSBC Հայաստանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ դեկտեմբերի 12-ին Երևանում կազմակերպել էր Հայաստանում առևտրի ֆինանսավորման 13-րդ ակադեմիա սեմրինարը, որի բացման խոսքում HSBC բանկ Հայստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլիմենցը հույս հայտնեց` այն օգտակար է հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև երկու երկրի միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացման համար:

«Առևտուրը միշտ եղել է տնտեսական աճի հենքը և շատ երկրների բարգավաճման գրավականը: Սակայն այսօր շատ կազմակերպություններ դեռևս կանգնած են ընտրության առջև` շարունակել ընդլայնվել տեղական շուկայում, որին ծանոթ են և քաջատեղյակ, թե դուրս գալ միջազգային ասպարեզ և բախվել առևտրի ոլորտում առկա կազմակերպչական, ֆիանսական և մշակութային մարտահրավերներին ու խնդիրներին: Այս փուլում է, որ ի հայտ է գալիս վախը չիմացյալի նկատմամբ»,- նշեց Թիես Քլիմենցը` հավելելով, որ հիմնական պատճառն այն է, որ արտերկրում առաջին անգամ գործունեություն ծավալելիս իրավական համակարգերի տարբերության, առևտրային փաստաթղթերի, արժույթի փոխանակման փոխարժեքների տատանումների հետ կապված խնդիրների հետ առընչվելն անխուսափելի է, և որ ամենակարևորն է, մտավախությունը` կատարված ներդրումների վերադարձվելիության հանդեպ:

«Ուրախալի նորությունն այն է, որ աշխարհում միայն հայ գործարարները չեն, որ առնչվում են օրենսդրական և կազմակերպչական խնդիրների հետ, իսկ միջազգային առևտրում փորձի պակասը հաճախ լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ ցանկացած կազմակերպության համար` անկախ նրանից` այն գործում է զարգացող, թե զարգացած շուկայում: Սա է պատճառը, որ բանկը պարբերաբար անցկացնում է Առևտրի ֆինանսավորման ակադեմիա սեմինարները»,- նշեց HSBC բանկ Հայստանի գլխավոր գործադիր տնօրենը:

HSBC բանկ Հայստանը մոտ 3 տարվա ընթացքում անցկացրել է 13 առևտրի ֆինանսավորման ակադեմիա սեմինար, որոնց մասնակցել է ավելի քան 300 հայ գործարար: Սեմինարների ընթացքում նրանց ներկայացվել է առևտրի ֆինանսավորման ոչ ռիսկային և քիչ ծախսատար գործիքներ` փաստաթղթային ակրեդիտիվներ, բանկային երաշխիքներ, ինկասոներ, պահուստային ակրեդիտիվներ: Սեմինարների նպատակն է հայ գործարարներին ուղորդել դեպի ֆինանսավորման նորարար գործիքներ, վճարման նորարարական և ոչ ռիսկային մեթոդներ: Նախկինում, բանկը նմանատիպ սեմինարներ անցկացրել է նաև Անգլիայի և Գերմանիայի դեսպանատների հետ համատեղ:

Հայաստանում Իտալիայի հանրապետության փոխդեսպան Մաուրիցիո Կռոչատելին էլ իր խոսքում նշեց, որ հաշվի առնելով ստեղծված տնտեսական իրավիճակը, երբ ՀՀ-ն շուտով կանդամացի Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ԵՄ-ում էլ տնտեսական խնդիրներ կան արդեն մի քանի տարի, ամենահարմար պահն է հայ գործարարներին ներկայացնել գլոբալ առևտրի ոլորտում առկա և զարգացող միտումները: Նա շեշտեց, որ Իտալիայի և ՀՀ-ի միջև ստեղծված առևտրատնտեսական կապերը շատ կարևոր են և կայուն աճի միտում են ցուցաբերում:

Կռոչատելին հավելեց, որ իտալացի գործարարները շահագրգռված են ավելացնել Հայաստանի հետ կատարվող գործարքների ծավալները, քանի որ մեր երկիրը որպես ռիսկային չի դիտարկվում:

Սեմինարի ընթացքում բանախոսեց նաև HSBC բանկ Հայաստանի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը` ներկայացնելով, թե ում և ինչու են անհրաժեշտ առևտրի ֆինանսավորման ծառայությունները: Պարզվում ` դրանք պետք են բոլոր այն կազմակերպություններին, ում գործունեությունը հատում է Հայաստանի սահմանները:

«Մենք փորձում ենք մեր հաճախորդներին ներկայացնել բոլոր այն պրոդուկտները, որ ունենք առևտրի ֆինանսավորման համար, ինչպես նաև մեր մրցակցային առավելությունները: HSBC-ն, ունի 149 տարվա փորձ առևտրի ֆինանսավորման ոլորտում և մոտ 6200 գրասենյակ աշխարհի հինգ մայրցամաքներում, ինչն էլ հենց հանդիսանում է HSBC-ի կարևորագույն մրցակցային առավելությունը»:

Հայաստանում առևտրի ֆինանսավորման 13-րդ ակադեմիա սեմրինարի հիմնական թեման հետաձգված վճարումով ակրեդետիվներն ու երաշխիքներն էին: Ներկայացվեցին հիմնական առավելությունները` մինչև 7% տոկոսադրույք և ապահովություն:

«Հայաստանում դառևս քիչ են օգտագործվում առևտրի ֆինանսավորման գործիքները և մեր խնդիրն է նման սեմինարների ընթացքում առևտրի ֆինանսավորման տարբեր գործիքների մասին տեղեկատվությունը հասցնել գործարարին»,-նշեց Արամ Փինաջյանը` հավելելով, HSBC խմբի նպատակն է լինել աշխարհի առաջատար բանկը միջազգային առևտրի ֆինանասավորման համար:

Բանախոսը ներկայացրեց, որոշ թվեր, համաձայն որոնց Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծառայությունների գծով HSBC-ի մասնաբաժինը 2013-ի տվյալներով կազմել է 37%, առևտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալները (բոլոր ծառայությունների գծով) աճել են 14%-ով` կազմելով 18 մլրդ ՀՀ դրամ, իսկ առևտրի ֆինանսավորման եկամուտների գծով գրանցվել է 11% աճ` համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Ինչ վերաբերում է հենց Իտալիայի դեսպանատան հետ գործակցությանը, HSBC Հայաստանի առևտրավարկային դեպարտամենտի տնօրենը նշեց, որ երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը բավական զարգացած է. Իտալիան Հայաստանի 7-րդ խոշորագույն առևտրային գործընկերն է` 161,5 մլն ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառությամբ` այս տարվա ինն ամիսների ընթացքում:

«Սա լավ ցուցանիշ է, որն իհարկե կարելի է բարելավել և հուսանք, որ այս միջոցառումն էլ իր փոքր ներդրումը կունենա մեր երկրների միջև առևտրային կապերի զարգացման համար»,- հավելեց բանախոսը:

HSBC Հայաստանի առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանն էլ սեմինարին ներկայացրեց Փաստաթղթային ակրեդիտիվների ֆինանսական և ոչ ֆինանասական առավելությունները արտահանողների և ներմուծողների համար, ինչպես նաև բիզնեսի համար ճկուն լուծումներ առաջարկող բանկային երաշխիքները:

Սեմինարին բանախոսեց նաև Ինգո Արմենիա ապահոգրական ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելիքսեթյանը` ներկայացնելով բեռնափոխադրումների ապահովագրությունը միջազգային շուկայում: Իսկ Էներգոկրեդիտ ծրագրի ղեկավար Արդրեաս Կարներն էլ ներկայացրեց էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ միջոցների տնտեսման եղանակները:

Հավելենք, որ 2014-ին HSBC-ն առաջատար տեղ է զբաղեցրել Global Trade Review ամսագրի «Առևտրի ոլորտի առաջատարները» անվանակարգում` արժանանալով «Լավագույն գլոբալ առևտրի ֆինանսավորման բանկ» մրցանակին:

Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի միջոցառումները լայն տարածում են գտել HSBC խմբի անդամ մի շարք երկրներում` սկսած Սինգապուրից, երբ 2008-ին առաջին անգամ կազմակերպվեց նման ակադեմիա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---