Ամենայն Հայոց Կաթողիկոսը Թուրքիայում հայտարարվել է անընդունելի անձ

PanARMENIAN.Net - Ստամբուլի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի դեմ: Մեղադրանքում ասվում է, որ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Կաթողիկոսը «թուրքերի ազգային ինքնասիրությունը վիրավորող արտահայտություններ է հնչեցրել»: Մեղադրանքը պաշտպանում է նաեւ ազգայնամոլական Թուրք փաստաբանների միության կողմից:



Ստամբուլի գլխավոր դատախազության հայցում նշվում է, որ Ստամբուլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Գարեգին II-ը հայտարարեց, որ Թուրքիան պետք է ճանաչի Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1, 5 միլոին հայերի սպանությունը` որպես Հայոց ցեղասպանություն, հայտնում է Cihan News գործակալությունը:



Միեւնույն ժամանակ, Zaman թերթը նշում է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 200 հազար հայ մահացել է սովից ու հիվանդություններից գաղթի արդյունքում:



Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել էր Թուրքիա Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի եւ Տիեզերական Պատրիարք Բարդուղեմիոսի հրավերով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---