Ֆինլանդիայի վարչապետ. ԵՄ-ն կարող է սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները վերջինիս ԵՄ մտնելու հարցով: Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Մատտի Վանխանենը, ում երկիրը 2006 թ. հուլիսի 1-ից կսկսի նախագահել ԵՄ-ում, հայտնում է Associated Press-ը: «Միշտ հնարավորություն կա կանգնեցնել բանակցային գործընթացը: Ես կարծում եմ` Թուրքիան գիտի այդ մասին»,- նշել է Վանխանենը:



Ֆինլանդիայի վարչապետը նաեւ ընդգծել է, որ պաշտոնական Անկարան պետք է կտարի բոլոր պայմանները բանակցությունների շարունակության համար: Մասնավորապես, Մ. Վանխանենը կոչ արեց Թուրքիային անմիջապես բարելավել իր հարաբերությունները ԵՄ անդամ Կիպրոսի հետ, որին Թուրքիան հրաժարվում է ճանաչել: Մ. Վանխանենի կարծիքով, Թուրքիա` ԵՄ մտնելու վերաբերյալ հարցը Ֆինլանդիային` որպես ԵՄ-ում նախագահող երկիր, չափազանց բարդ է ներկայանում:



Նշենք, որ երեկ միության ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Օլլի Րենը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ բանակցությունները կարող են կանգնեցվել կամ հետաձգվել մինչ այն ժամանակը, որ Անկարան կկատարի Եվրամիության առաջադրած բոլոր պահանջները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---