Ռուսական ռուբլին արժևորվում է ռեկորդային անկումից հետո. Դոլարի փոխարժեքը մոտ 60 ռուբլի է18 դեկտեմբերի 2014 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ըստ Մոսկովյան միջբանկային արժութային բորսայի, դոլարի ու եվրոյի փոխարժեքները սակարկությունների մեկնարկին նվազում են: Դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 10:02-ին նվազել է 1.7 ռուբլիով՝ հասնելով 58,5 ռուբլու, եվրոյի փոխարժեքը նվազել է 3,2 ռուբլիով, հասնելով 71,9 ռուբլու, երկարժութային զամբյուղի արժեքը նվազել է 2,2 ռուբլիով՝ հասնելով 64,7 ռուբլու, ըստ Մոսկվայի բորսայի տվյալների: Նավթն աճում է 0,3 տոկոսով և սակարկվում է 61 դոլարի սահմանում Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ռուսական արժույթն ամրացնում է դիրքերը շաբաթվա սկզբին մեծ անկումից հետո, երբ եվրոյի փոխարժեքը հատեց 100 ռուբլու շեմը, դոլարի փոխարժեքը՝ 80 ռուբլունը: Ռուսաստանի բանկն ավելացրեց առանցքային տոկոսադրույքը 10,5 –ից մինչև 17 տոկոս՝ կանխելու համար ռուսական ռուբլու հետագա անկումը, որը մեկ օրում 9 տոկոս կորցրեց: Ռուբլու արժևորումը կանոնակարգողի այս գործողությունների հետևանքն է: Աճում է նաև դրամի փոխարժեքը. ըստ rate.am-ի, դեկտեմբերի 18-ին բանկերում և փոխանակման կետերում դոլարի առքը 500-520 դրամ է, եվրոյինը՝ 600-643 դրամ, ռուբլունը՝ 8-8,40 դրամ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |