ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի քննարկումը հետաձգվել է22 դեկտեմբերի 2014 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախարարների կաբինետը հետաձգել է ԵՏՄ-ին երկրի անդամակցության մասին պայմանագրի նախագծի քննարկումը: Այնուամենայնիվ, ըստ վարչապետ Ջոոմարտ Օտորբաևի, բանակցությունները ինտեգրացիոն միավորմանն անդամակցելու շուրջ շարունակվում են: Թե ինչու պատրաստ չէ ռազմավարական փաստաթուղթը, նա չի նշել, գրում է «Ռոսբալտը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղրղզստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է փաստաթղթերի փաթեթը, որն անհրաժեշտ է իրավական բազայի ներդաշնակեցման համար ԵՏՄ-ին անդամակցելիս: ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը նախատեսվում էր ստորագրել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ մինչ նշված ժամկետը չի հաջողվի ստորագրել պայմանագիրը, ինչն առիթ տվեց ենթադրելու, որ միությանն անդամակցելու ժամկետը չի պահպանվի: Այնուամենայնիվ Ղրղզստանի նախագահ Ասլանբեկ Ատամբաևը հայտարարեց, որ երկիրը կարող է բեկման հասնել միայն ԵՏՄ հետ, «ԵՏՄ երկրները ոչ միայն մեր տնտեսական գործընկերներն են, այլ նաև, առաջին հերթին, ոգով մոտ են մեզ: Մենք ընդհանուր պատմություն ունենք, և վստահ եմ, նաև ընդհանուր ապագա: Մենք պարտավոր ենք գլուխներս բարձր միանալ Միությանը հենց այժմ, որպեսզի հավասար իրավունքներ ունենանք ինտեգրման մյուս մասնակիցների հետ: Մեր երկիրն այլ ելք չունի»,-ասել է նա «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում: Նա հայտարարել է նաև, որ ԵՏՄ-ին անդամակցելու առավելությունները շատ ավելին են, քան թերի կողմերը: Ղրղզստանը ԵՏՄ-ին անդամակցությունից կստանա ՌԴ-ից 500 մլն դոլար դրամաշնորհ, ևս 500 մլն դոլար վարկ, 100 մլն դոլար՝ օրենսդրական բազայի փոփոխման համար: 100 մլն դոլար երկիրը կստանա Ղազախստանից: ԵՏՄ մասին պայմանագիրը ստորագրեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը միացավ հոկտեմբերի 10-ին: Դեկտեմբերին պայմանագիրը վավերացրեցին չորս երկրների խորհրդարանները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |