Առէկսիմբանկն առաջինն է թողարկել Visa payWave ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր22 դեկտեմբերի 2014 - 11:07 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսեց թողարկել և սպասարկել ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր Visa payWave տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս իրականացնել ակնթարթային վճարումներ բոլոր այն առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ոչ կոնտակտային վճարման հնարավորություն ունեցող հաշվարկային սարքեր: Ընդ որում` կարիք չկա վճարային քարտը անցկացնել կամ տեղադրել վճարային տերմինալի մեջ, ստորագրել անդորրագիր կամ մուտքագրել PIN–կոդ (մինչև 10.000 ՀՀ դրամին համարժեք գործարքի դեպքում): Այն ընդամենը պետք է մոտեցնել դրամարկղի մոտ տեղադրված հաշվարկային սարքին, և վճարումն ընդունված է, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Հարկավոր է նշել, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ոչ կոնտակտային վճարային տերմինալները կարող են ընդունել VISA payWave համակարգի բոլոր վճարային քարտերը`անկախ էմիտենտ բանկից կամ երկրից, որտեղ թողարկվել է տվյալ վճարային քարտը: VISA PayWave տեխնոլոգիան հիմնված է չիպային քարտերի համար EMV միջազգային ստանդարտների օգտագործման վրա և ապահովում է քարտերի ու վճարային տերմինալների ֆունկցիոնալ համատեղելիությունը ամբողջ աշխարհում, ինչը կազմում է ավելի քան 50 երկիր` ներառյալ Հայաստանի ամենամոտ գործընկերներին` Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս և Վրաստան: Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի տարբեր առևտրային կետերում գործում է Առէկսիմբանկի թվով 12 վճարային տերմինալ Visa payWave քարտերի ընդունման հնարավորությամբ: Մինչև 2015 թվականի գարուն Բանկը նախատեսում է տեղադրել նույն քանակությամբ տերմինալներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |