500 մլն դրամ՝ սրտի անհետաձգելի վիրահատությունների համար. Ծրագրից կօգտվի 660-690 մարդ![]() 24 դեկտեմբերի 2014 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կնքել է փոխմբռնման հուշագիր սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների միջև: Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման համար 2015 թվականին պետական բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «կյանք փրկող» այս ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ սոցիալական խմբում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ սրտի անհետաձգելի վիրահատությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթ է: Դրա իրականացումը, նախարարի գնահատմամբ, առաջին հերթին պահանջում է բարձ պատասխանատվություն: Նա ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող բոլոր կազմակերպական խնդիրները կլուծվեն նախարարության և ծրագրում ընդգրկված բժշկական կենտրոնների մասնագետների անմիջական աջակցությամբ: «Լուծվելու են բոլոր կազմակերպական խնդիրները` ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար: Ծրագրի իրականացումը և որակի վերահսկողությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է լինելու»,- ասել է Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ այս ծրագիրը ոչ միան առողջապահական, այլև սոցիալական նշանակության է: Նախարարը հորդորել է գործընկերներին հետևել ծրագրի բոլոր դրույթներին և քննարկել խնդիրները, ինչը թույլ կտա մոտ ապագայում խոսել առաջին դրական արդյունքների մասին: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը ներկայացրել է ծրագրի իրականացման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև Երևանում և մարզերում անհրաժեշտ միջոցառումների ցանկը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշել է, որ ծրագրի շնորհիվ բնակչության բոլոր խավերը կկարողանան սրտի անհետաձգելի վիրահատության դեպքում օգտվել պետության կողմից ընձեռված հնարավորությունից: «Սուր ինֆարկտի ծանր դեպքերում բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կտեղադրվի ոչ դեղապատ մեկ ստենտ»,- մանրամասնել է Վահան Պողոսյանը: Նա հայտնել է, որ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների կազմակերպան համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մշակվել է չափոփոշիչ, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: «Մարդիկ գումար չունենալու պատճառով սրտի անհետաձգելի վիրահատության անհրաժեշտության դեպքում հաճախ անելանելի վիճակում էին հայտնվում, և պատահական չէ, որ այս ծրագիրը մենք կարճ անվանել ենք «կյանք փրկող» ծրագիր»,- հավելել է Պողոսյանը: Հաշվի առնելով, որ նշված ծառայության գծով պահանջարկը բարձր է, անվճար վիրահատությունների կարիք ունեցող քաղաքացինների ընտրության համար մշակվում է համապատասխան կարգ: Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական կազմակերպություններում ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվում են մշտադիտարկումներ բժշկական օգնության և սպասարկման որակի և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է զանգերի կենտրոն ` քաղաքացիների և բժշկական կենտրոններին տեղակատվություն տրամադրելու համար: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սրտի անվճար և արտոնյալ վիրահատությունները իրականացվում են բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց, սոցիալական փաթեթի շահառուններ հանդիսացող` զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին: Նոր ծրագիրը հնարավորություն կտա ներկայումս սրտի անվճար վիրահատությունների իրավունք չունեցող անձանց վիրահատությունները 2015-ի հունվարի 1-ից իրականացնել անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով: Այդ նպատակով նոր ծրագրով նախատեսված տարեկան 500,0 մլն դրամը մեկ վիրահատության գինը 720,0-750,0 հազ դրամ կիրառելու պայմաներում հնարավորություն կտա տարեկան նախնական հաշվարկների համաձայն վիրահատել 660-690 անձ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |