Թեհրանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Երեւանի հետ էներգետիկայի ոլորտում 6 հուլիսի 2006 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում տեղի է ունեցել Մահմուդ Ահմադինեջադի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Իրանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը: Բանակցությունների ընթացքում Մ.Ահմադինեջադը բարձր է գնահատել հայ-իրանական գործընկերությունը եւ արտահայտվել է ԻԻՀ եւ ՀՀ-ի ներուժի առավելագույն օգտագործման օգտին` համագործակցության ձեւերի հետագա խորացման համար: Նա ասել է, որ Թեհրանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Երեւանի հետ տրանսպորտի, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության եւ հատկապես էներգետիկայի ոլորտում: ԻԻՀ նախագահը նշել է համատեղ հայ-իրանական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջող գործունեությունը: Իր հերթին Ռ.Քոչարյանը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է ավելի քան 90 փաստաթուղթ համագործակցության մասին, որոնք անհրաժեշտ է իրագործել որքան հնարավոր է շուտ: Նա հրավիրեց իրանցի իր գործընկերոջը պաշտոնական այցով Հայաստան: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց: Ռ.Քոչարյանը նաեւ Հայաստանի շահագրգռվածությունը հայտնեց Իրանի հետ փոխշահավետ համագործակցության հարցում` էներգետիկայի, էլեկտրաէներգետիկայի եւ տրանսպորտի, հատկապես երկու երկրների երակթուղիները միացնելու հարցում, հաղորդում է «Իռնա» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |