Ֆրանսիացի դաշնակահար Կլայդերմանը համերգներ կունենա Հայաստանում27 հունվարի 2015 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի դաշնակահար և գործիքավորող, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կյալդերմանը, համերգներով հանդես կգա Հայաստանում, հայտնում է Արցախպրեսը համերգների կազմակերպիչ «Invitro Production» ընկերության վրա հղումով: Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված հայտնի դաշնակահարի համերգները տեղի կունենան 2015-ի մարտի 13-ին և 14-ին Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից: Կլայդերմանը հայտնի դարձավ 1976 թվականին, երբ երիտասարդ երաժիշտը կատարեց « Բալլադ Ադելինայի համար ստեղծագործությունը»: Այդ կոմպոզիցիայի սինգլը վաճառվեց 38 մլն ընդհանուր տպաքանակով ավելի քան 30 երկրում: Ռիչարդ Կլայդերմանը ձայնագրել է մոտ 1200 երաժշտական ստեղծագործություն, թողարկել է մոտ 1000 խտասկավառակ 90 մլն օրինակ ընդհանուր տպաքանակով: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նվաճել է մոտ 350 ոսկե և պլատինե պարգև: Photo: Peoples.ru Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |