Յարոսլավլում կբացվի Ռուս-հայկական բարեկամության ընկերության տեղի բաժանմունքը

PanARMENIAN.Net - Յարոսլավլում, մարզի արգելոց-թանգարանի «Դասական» դահլիճում տեղի կունենա Ռուս-հայկական բարեկամության ընկերության Յարոսլավլի բաժանմունքը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Ռուս-հայկական բարեկամության ընկերությունը վերջերս վերածվեց միջտարածաշրջանային կազմակերպության եւ նրա ներկայացուցչությունները կհայտնվեն Ռուսաստանի բազմաթիվ սուբյեկտներում: Յարոսլավլում օրակարգի հիմնական հարցը կազմակերպության նախագահի եւ վարչության անդամների ընտրություններն են: Ռուս-հայկական բարեկամության ընկերության հիմնական նպատակն է Հայաստանի հետ երկկողմ ծրագրերի իրագործումը եւ գործարար, առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը: Յարոսլավլի բաժանմունքն արդեն մոտ ապագայում կքննարկի անմիջական բարեկամական կապերի հաստատման առաջարկը Յարոսլավլի շրջանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---