Թուրքիայի նախագահը «հույս է տածում Հարավային Կովկասի խաղաղության եւ կայունության շուտափույթ հաստատման վրա»

PanARMENIAN.Net - «Թուրքիան Կովկասի ժողովուրդների հետ կապված է խորը պատմական արմատներով, եւ ես ամբողջ սրտով հույս ունեմ, որ առաջիկա ժամանակենրում կայունությունն ու ծաղկումը կդառնան Հարավային Կովկասի խորհրդանիշերը: Հավատ կա, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը` որպես Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի համագործակցության մոդել, կդառնա ամբողջ տարածաշրջանի ծաղկման գրավական»,- հուլիսի 13-ին Թուրքիայում` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի Ջեյհան տերմինալի (Հեյդար Ալիեւի անվան) բացման արարողության ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը:

Նրա խոսքերով, Թուրքիան գտնվում է «աշխարհի էներգետիկ քարտեզի» ամենակենտրոնում, ուր գնում են Եվրասիայի հիմնական էներգետիկ ուղիները: «Պաշտոնական Անկարան ձգտում է օգտագործել աշխարհառազմավարական դրության բոլոր օգուտներից` աջակցելով Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ստեղծվող էներգետիկ եւ տրանսպորտային միջանցքների կառուցումը».- ասել է Ա. Սեզերը` ընդգծելով, որ Ջեյհան տերմինալը կդառնա էներգետիկ առեւտրի գլոբալ կենտրոն: «ԲԹՋ նավթամուղից հետո ծրագրվում է շահագործման հանձնել Սամսուն-Ջայհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթամուղերը: Աշխատանք է տարվում Տրանսկասպյան նավթամուղի նախագծի վրա: Առանձնակի ուշադրություն է հատկացվելու Արեւելք-Արեւմուտք էներգետիկ միջանցքի իրականացմանը, մասնավորապես NABUCCO նավթամուղի մասին է խոսքը: Այդ ամենը վերջնական արդյունքում ներդրում կունենա տարածաշրջանի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ կայունության եւ խաղաղության ամրապնդման մեջ»,- ասել է Ա. Սեզերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---