«Հեզբոլլահ»-ի ղեկավարը Իսրայելին «լայնածավալ պատերազմ է հայտարարել»

PanARMENIAN.Net - Իսրայելին «լայնածավալ պատերազմ» է հայտարարել լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական խմբավորման առաջնորդ Սաիդ Հասան Նասրալան: Նասրալան հայտարարել է, «դուք բաց պատերազմ էիք ցանկանում, դուք այն կստանաք»: Նա նաեւ ընդգծեց, որ «այլեւս չի գործում որեւէ օրենք եւ համաձայնություն», հայտնում է EuroNews-ը: Նասրալայի այդ հայտարարությունը հեռարձակվել է արաբական հեռուսաալիքներով այն բանից հետո, երբ իսրաելյան ավիացիան անցյալ ուրբաթ ռմբակոծել է Բեյրութում գտնվող «Հեզբոլլահ»-ի գլխավոր գրասենյակը:



Օդային ռմբակոծությունից հետո խմբավորման կողմնակիցները իրենց դրոշը տեղեդրել են գրասենյակից ոչ հեռու գտնվող կամրջի վրա, որ եւս ոչնչացվել էր իսրայելցիների կողմից: Վերջին երեք օրերի ընթացքում հակամարտության զոհ են դարձել 70 մարդ` լիբանանյան կողմից եւ ավելի քան 10 հոգի` իսրայելյան կողմից:



Հիշեցնենք, որ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց այն բանից հետո, երբ հարավային Լիբանանը կառավարող «Հեզբոլլահ» խմբավորման գրոհայինները պատանդ են վերցրել երկու իսրայելցի զինվորի: Իսրայելի վարչապես Էխուդ Օլմերտը դա գնահատել է որպես պատերազմի հայտարարում: Իսրայելյան ավիացիան, նավերն ու հրետանին ռմբակոծել են Բեյրութի օդանավակայանը եւ երկու ռազմական օդանավակայան, կամուրջներ եւ ճանապարհներ Լիբանանի հարավում, «Հեզբոլլահ» խմբավորման ռազմական օբյեկտներ. Լիբանանը գրեթե ամբողջությամբ հայտնվել է շրջափակման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---