Քրդերը Կոբանիի մերձակա գյուղերն ազատագրել են մոջահեդներից

Քրդերը Կոբանիի մերձակա գյուղերն ազատագրել են մոջահեդներից

PanARMENIAN.Net - Քրդական ինքնապաշտպանական ուժերը (ՔԻՈւ) անցած 10 օրում 50 գյուղ են ազատագրել «Իսլամական պետության» մոջահեդներից Կոբանիի մերձակայքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Firat-ի վրա հղումով: Մոտ 350 բնակավայր դեռ մնում է ավազակախմբերի հսկողության տակ:

Արևմտյան, հարավային և արևելյան ռազմաճակատներում քրդական ուժերը ոչնչացրել են մոտ 30 վարձկանի: Օդից աշխարհազորայիններին աջակցել են միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ինքնաթիռները, որոնք 11 հարված են հասցրել ցամաքային թիրախներին:

Ըստ տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Անվար Մուսլիմի, քաղաքի մատույցներում ազատագրվել է 10-15 կմ շառավիղով տարածք: Սակայն Թուրքիա փախած Կոբանիի բնակիչները դեռ չեն վերադառնում՝ հաշվի առնելով, որ շինությունների 90 տոկոսը փլուզված է գնդակոծությունների հետևանքով:

133 օր շարունակվող Կոբանիի պաշարումը ճեղքվեց հունվարի 26-ին, երբ քուրդ աշխարհազորայիններին հաջողվեց ազատագրել Քանյա Քուրդի բլուրը մոջահեդներից:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ 2014-ի սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այս ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---