WiFi ցանց` Ավ. Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում 5 փետրվարի 2015 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով է ապահովել մայրաքաղաքում ծանրաբեռնված սպասարկում իրականացնող գրադարանները: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi-Fi անկյուններ: Տրամադրվել է Home-Zone Turbo փաթեթի շրջանակում գործող 13 հատ 3G երթուղիչ: Պետության և մասնավոր հատվածի այս գործակցության հիմքում ընթերցասեր հասարակությանն ընդառաջելու ցանկությունն է: Ծրագիրը թիրախային խմբին` երիտասարդ սերնդին, հասանելի է դարձնում նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը: Համացանցի տեղեկատվական հզոր բազայից օգտվողների թիվը տարեցտարի ավելանում է: Վիճակագրական տվյալներով, միայն անցյալ տարվա ընթացքում, շուրջ 13 հազարով ավելացել է նշված գրադարաններ այցելությունների և առկա հնարավորություններից օգտվողների թիվը: Ծրագրի տարեկան արժեքը կազմում է ավելի քան 2,4 մլն դրամ: Այս գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ: Հաշվի առնելով արդյունավետությունը` համագործակցող կողմերը որոշել են ընդլայնել ծրագիրը: Ընթացիկ տարում նախատեսվում է ինտերնետ հասանելության սարքերով ապահովել մշակութային ևս 4 օջախ. Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |