Վ.Կազիմիրով. Ոչ մի սկզբունք, առավել եւս նոր, ղարաբաղյան գործընթացում չի երեւում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացրած զեկույցը Ղարաբաղի վերաբերյալ եւ նրանց հայտարարությունները բացահայտեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների միջեւ ընթացող խորհրդակցությունների բովանդակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման զգայուն խնդիրների վերաբերյալ: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում, որը հեղինակը տրամադրել է PanARMENIAN.Net ի խմբագրությանը: Ըստ ռուս դիվանագետի, համանախագահների նպատակն էր ոչ միայն հաշվետու լինել ԵԱՀԿ-ում եւ ճնշում գործադրել ղարաբաղյան հակամարտության կողմերի ղեկավարների վրա, այլ նաեւ նրանց փոխարեն սկսել «խաղաղության նախապատրաստել» հասարակական կարծիքը: «Այժմ բանավեճն ընթանում է յուրաքանչյուր կողմի համար կարգավորման ընթացքի առավելությունների եւ բացասական ազդեցության մասին, սակայն արժե դրան նայել առավել լայն հայացքով` խաղաղության ապահովման համար: Սկսեմ թվում է թե ձեւական դիտողություններից համանախագահների տեքստի վերաբերյալ: Չարժե անտեղի գործածել նշանակալի տերմիններ` սկզբունքներ եւ համաձայնագիր: Հիմքեր չկան խոսելու «հիմնարար սկզբունքների» մասին, առավել եւս «շրջանակային համաձայնագրի» մասին: Պատրաստ են միայն կարգավորման ընդհանուր ուրվագծերը: Ոչ մի սկզբունք, առավել եւս նոր, ղարաբաղյան գործընթացում չի երեւում»,-գտնում է Կազիմիրովը` հավելելով, որ համանախագահները ձգտում են կիրառել Ղարաբաղում երկու իսկական սկզբունք, որոնք չափազանց կարեւոր են բախումնային իրավիճակներում: ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում:



Ռուս դիվանագետը համոզված է, որ վաղ է խոսել նաեւ համաձայնագրի, նույնիսկ շրջանակային համաձայնագրի մասին: «Եթե նույնիսկ «սկզբունքներն» ընդունվեն, դա երկու կողմերին միայն քաղաքական պայմանավորվածություն կտա, սակայն չի երաշխավորի, որ հետագայում կկնքվի նաեւ համաձայնագիր: Յուրաքանչյուր տարրը կպահանջեր տեւական բանակցություններ, մինչեւ որ հասունանար ընդգրկվելու համար լիարժեք, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրում: Ամեն ինչ պարզ չէ նաեւ պայմանավորվող կողմերի շրջանակի հետ: Միջնորդներին անհարիր է մտածել, թե «գուցե Երեւանը կկարողանա համոզել Ստեփանակերտին»: Ինչպե՞ս առանց ԼՂ հայերի ստորագրության պարտավորեցենել նրանց դուսր բերել իր ռազմական կազմավորումները 5 շրջաններից եւ դրանցից դուրս: Մինչեւ ո՞ր գիծը դրանց ետ քաշել: Անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը` նրանց բոլորի, ովքեր պետք է կատարեն պարտավորությունները (ինչպես դա եղավ 1994թ. մայիսի 12-ի զինադադարի ժամանակ): Այլընտրանք չկա, եթե նույնիսկ դա ոչ բոլորին է դուր գալիս»,-նշում է Վլադիմիր Կազիմիրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---