Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտումը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ սկզբունքային նշանակություն ունի

PanARMENIAN.Net - «Համանախագահների (ԵԱՀԿ Մինսկիի խմբի) ներկայիս սխեման` «տարածքների մեծ մասը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի խոստման դիմաց» (հայտնի չէ թե երբ եւ ինչպիսի): Այն նախատեսում է, որ հայերը կլքեն 5 շրջանները, իսկ մնացած գրեթե ամեն էականը մնում է անորոշ: Հույս ունենալ, որ հետո կողմերը կպայմանավորվեն հանրաքվեի մասին, պարզամտություն է: Նշանակում է, դա ընդհանրապես չի լինի»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում, որը հեղինակը տրամադրել է PanARMENIAN.Net ի խմբագրությանը: Ըստ ռուս դիվանագետի, առնվազն անորոշ կմնա ԼՂ կարգավիճակը` հակամարտության գլխավոր խնդիրը, Քելբաջարի եւ Լաչինի խնդիրները, ինչպես նաեւ նոր պատերազմի պոտենցիալ վտանգը: «Իսկ դա անընդունելի է»: Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտումը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ սկզբունքային նշանակություն ունի: Անդրկովկասում` զգայուն եւ բախումնածին տարածաշրջանում, միջազգային հանրությունը պետք է չեզոքացնի գործը սպառնալիքներով եւ արյամբ որոշելու ցանկությունը: Լինի դա ոչ վաղ անցյալի վերաբերյալ` հայերի մոտ 1992-94 թթ. ռազմական հաջողությունների հիման վրա, եւ առավել եւ ապագայի առումով` այն ադրբեջանցիների մոտ, որոնք ռազմական ռեվանշի բարբաջանքով են տարառպում: Չնայած նրան, որ հայտնի են ինչպես նախապատերազմյան հանրաքվեի, այնպես էլ «փամփուշտներով քվեարկելու» արդյունքները: Չի կարելի ԼՂ-ն լոկ ինչ-որ մեկի տարածքը համարել, անտեսելով նրա բնակչության կարծիքը, պետք է որոշի իրավունքը, ոչ թե ուժը,-ընդգծել է Կազիմիրովը:



Նա նշել է նաեւ, թե Բաքվում հղում են անում ԱՀ սահմանադրությանը, որով թույլ է տրվում հանրաքվեներ անցկացնել միայն համազգային մասշտաբով: «Սակայն ԱՀ սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. վերջին, հենց այս հակամարտությունը հաշվի առնելով: Ցանկացած որոշում ԼՂ վերաբերյալ կպահանջի էական փոփոխություններ կատարել ԱՀ սահմանադրության մեջ: Եթե այդքան ձեւական ջանք են ցուցադրում, ապա արժեր հաճախակի հիշեցնել բոլորին, որ 9 հոդվածը մերժում է պատերազմը «որպես միջազգային հակամարտությունները լուծելու միջոց»:



Ռուս դիվանագետն ընդգծել է նաեւ եւս մեկ թերացում` ԱդրԽՍՀ իրավահաջորդության անտեսումը, որն այժմ խանգարում է Բաքվին պայքարել իր «ժառանգության» համար: «1995թ. սահմանադրության հեղինակներն այնպես էին «փախչում» ԱդրԽՍՀ-ից, որ չեղյալ հայտարարելով 1978թ. սահմանադրությունը, նույնիսկ չկարողացան իրավաբանորեն կոռեկտ անվանել նախկին հանրապետությունը: Մի խոսքով, սահմանադրության վրա հղումը սայթակում է, չի գործում: Մեր ժամանակներում իրենց կարգավիճակի վերաբերյալ քվեարկում են միայն նրանք, ում դա վերաբերում է անմիջականորեն, այլ ոչ թե անուղղակիորեն (Քվեբեկը, ոչ թե Կանադան, Կատալոնիան, ոչ թե Իսպանիան)»,-ասվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---